Ավստրալիայի կաթոլիկ եկեղեցին փոխհատուցում է վճարել մանկապիղծների հազարավոր զոհերին
Ավստրալիայի կաթոլիկ եկեղեցին 213 մլն դոլարի փոխհատուցում է վճարել հոգեւորականների կողմից սեռական բռնության զոհերին՝ թագավորական հանձնաժողովի հետաքննության արդյունքներով, որը սկսվել էր 2013 թվականին: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Փողը կբաժանվի հազարավոր զոհերի միջեւ: Փոխհատուցումը վճարվել է 1980-ից մինչեւ 2015 թվականը երեխաների նկատմամբ սեռական բռնության 3066 դեպքով:
Հանձնաժողովի իրավաբանի խոսքով՝ բռնության զոհերից շատերը այս կամ այն պատճառով կատարվածի մասին չեն կարող հայտնել: «Հետեւաբար՝ կաթոլիկ եկեղեցու հաստատություններում երեխաների նկատմամբ բռնության դեպքերի թիվը հնարավոր է ավելի մեծ է»,- նշել է նա:
Ավստրալիայի կաթոլիկ եկեղեցու ղեկավար կարդինալ Ջորջ Փոլն անցյալ տարի ընդունել է, որ եկեղեցին «սարսափելի սխալներ» է թույլ տվել, սակայն հրաժարվել է հավատալ տուժած երեխաներին եւ մանկապիղծ հոգեւորականներին ծխական մի համայնքից մյուսն է տեղափոխել:
Թագավորական հանձնաժողովի տվյալներով՝ ավստրալացի կաթոլիկ հոգեւորականների մոտ 7 տոկոսը վերջին 60 տարում մասնակցել է անչափահասների պղծմանը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)