Պենտագոնի ղեկավարը վստահ է, որ հնարավոր է խաղաղ կարգավորում Ուկրաինայում
ԱՄՆ ռազմական նախարար Փիթ Հեգսեթը կարծում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ի վերջո կկարողանա հասնել հակամարտության խաղաղ կարգավորման Ուկրաինայում։ «Նա չի վախենում քայլեր ձեռնարկել, որոնք կընդլայնեն հնարավորությունների պատուհանը գործողությունների համար եւ կստեղծեն խաղաղության հնարավորություն այնտեղ, որտեղ մինչ այդ նման հնարավորություններ չկային։ Ես կարծում եմ՝ ի վերջո մենք կտեսնենք դա Ուկրաինայում»,- ասել է նա One America News հեռուստաալիքի հարցազրույցում։
Արեւմտյան լրատվամիջոցները, հղում կատարելով աղբյուրներին, տեղեկացրել են, որ ԱՄՆ-ը մշակում է Ուկրաինայում հակամարտության կարգավորման նոր պլան եւ խորհրդակցություններ է անցկացնում Ռուսաստանի հետ դրա վերաբերյալ։ Axios պորտալը, մասնավորապես, նշել է, որ ամերիկյան առաջարկները նախատեսում են, որ Կիեւը պետք է հրաժարվի որոշ տարածքներից՝ Միացյալ Նահանգների կողմից Ուկրաինային եւ Եվրոպային տրվելիք անվտանգության երաշխիքների դիմաց։ NBC News հեռուստաալիքի տեղեկացմամբ՝ Թրամփն այս շաբաթ ավելի վաղ հավանություն է տվել նոր պլանին, որը բաղկացած է 28 կետից։ Ինչպես նշել է The Wall Street Journal թերթը, Վաշինգտոնն ի թիվս այլ կետերի Կիեւին առաջարկում է առնվազն մի քանի տարի հրաժարվել ՆԱՏՕ-ին անդամակցելու գաղափարից։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Սինգապուրի վարչապետը շնվորհավորել է Փաշինյանին
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
ՏԿԵ և պաշտպանության նախարարները Լոռի բերդ համայնքում ծանոթացել են պետություն-մասնավոր համաֆինանսավոր...