Գերմանիայում մերժել են Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ ուղղված հայցը
Գերմանիայի Սահմանադրական դատարանը մերժել է Բունդեսթագի՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշման դեմ ներկայացված հայցը: Այս մասին տեղեկացնում է «ermenihaber.am»–ը՝ «Doğan»–ին հղումով։
Ծագումով թուրք փաստաբան Ռամազան Աքբաշը դիմել էր Սահմանադրական դատարան՝ պահանջելով չեղարկել Հայոց ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող խորհրդարանական որոշումը:
«Doğan»-ի հետ զրույցում Աքբաշը տեղեկացրել է, որ Գերմանիայի դատարանը իր ներկայացրած հայցադիմումը վարույթ չի ընդունել: Որպես հիմնավորում՝ դատարանը նշել է, որ չկան բավարար ապացույցներ այն մասին, թե Բունդեսթագի որոշումը ոտնահարում է հայցվորի հիմնարար կամ հարակից իրավունքները:
Թուրք փաստաբանը հավելել է, որ իրենք արդեն ստացել են դատարանի վճիռը և պատրաստվում են առաջիկայում հայց ներկայացնել նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ): Աքբաշը նաև նշել է, որ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի դեմ 8 տարբեր հայցեր են ներկայացվել Գերմանիայի Սահմանադրական դատարան:
Աղբյուրը հիշեցնում է՝ 2016թ. հունիսի 2-ին Գերմանիայի դաշնային խորհրդարանը գրեթե միաձայն (1 դեմ և 1 ձեռնպահ) ընդունեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող, դատապարտող և Գերմանիայի մեղսակցությունն ընդունող բանաձև:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)