Ադրբեջանի ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին ավագ օպերլիազորը կախվել է բանտում
Ադրբեջանի ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին ավագ օպերլիազոր Հաջի Մամեդովը, ով դատապարտվել էր ցմահ ազատազրկման, ինքնասպան է եղել։
Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, վկայակոչելով դատախազությանը, Հաջի Մամեդովը կախվել է տուբերկուլյոզի բանտային ծառայության հատուկ բաժանմունքում, որտեղ նա բուժում էր անցնում: Ադրբեջանի քրեական օրենսգրքի 125-րդ հոդվածի հատկանիշներով (ինքնասպանության հասցնելը) քրեական գործ է հարուցվել:
Հանցավոր խմբի ՆԳՆ նախկին ավագ օպերլիազոր Հաջի Մամեդովը եւ եւս 26 հոգի ձերբակալվել էին 2005 թ. մարտի 10-ի գիշերը Ազգային անվտանգության նախարարության կողմից իրականացված «Սեւ գոտի» օպերացիայի ժամանակ: 2007 թ. հունվարի 19-ին հրապարակվել էր Մամեդովի եւ 26-ի գործով դատավճիռը: Նրանցից Հ. Մամեդովը եւ Զ. Նասիրովը դատապարտվել էին ցմահ ազատազրկման:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին