ԼՂ վերաբերյալ հույն դեսպանի հարցն ադրբեջանական ԶԼՄ–ն սխալ է թարգմանել
APA–ի հետ զրույցում դրբեջանում Հունաստանի դեսպան Դիմիտրիոս Ցոունգասը հայտարարել է, որ փետրվարի 10-ին ադրբեջանական լրատվամիջոցները սխալ են թարգմանել իր խոսքը, և իրականում Հունաստանի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում անփոփոխ է:
«Հունաստանը սատարում է միջազգային իրավունքի շրջանակում հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը: Նախորդ հինգշաբթի Ադրբեջանի երիտասարդ դիվանագետների միությունում իմ ելույթի ժամանակ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ իմ հարցը սխալ է թարգմանվել: Իմ միտքը լիարժեք չի արտացոլվել»,- ասել է դեսպանը։
«Ես նշել եմ միջազգային իրավունքը հարգելու կարևորությունը և ասել, որ Կիպրոսում կա նման իրադրություն: Հարցը համբերություն է պահանջում»,- հստակեցրել է Ցոունգասը:
Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ–ն գրել էր, որ Ցոունգասն, իբր, ասել է, որ «Հունաստանը ԼՂ հակամարտությունում աջակցում է Ադրբեջանի դիրքորոշմանը»:
7or.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)