Կսահմանվեն անձի կյանքի կամ առողջության համար վտանգ պարունակող զբոսաշրջային ծառայությունների մատուցման որակական և տեխնիկական չափորոշիչները
«Փաստ» օրաթերթը գրում է.
Էկոնոմիկայի նախարարությունն հանրային քննարկման է ներկայացրել «Անձի կյանքի կամ առողջության համար վտանգ պարունակող զբոսաշրջային ծառայությունների մատուցման որակական և տեխնիկական չափորոշիչները սահմանելու մասին» նախագիծը։ Նշվում է, որ ներկայում Հայաստանում գործում են բազմաթիվ արկածային/ էքստրեմալ զբոսաշրջային ծառայություններ մատուցող կազմակերպություններ, որոնց կողմից մատուցվող ծառայությունները պարունակում են անձանց կյանքի կամ առողջության համար վտանգ։
2025 թվականի ITB Berlin միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսի ընթացքում Հայաստանը արժանացավ պատվավոր PATWA մրցանակի՝ որպես լավագույն արկածային զբոսաշրջային ուղղություն։ Չնայած նրան, որ այս մրցանակի տրամադրումն աջակցում է Հայաստանի՝ որպես արկածային զբոսաշրջային երկրի նկարագրի ամրապնդմանն ու զարգացմանը, և Հայաստանի համար մեծ պատիվ է ստանալ նման հեղինակավոր մրցանակ, որն ընդգծում է երկրի յուրահատուկ լանդշաֆտները, հարուստ մշակույթը և աճող ներուժը, որպես առաջատար արկածային զբոսաշրջային ուղղություն, այնուամենայնիվ, դա նաև մեծ պատասխանատվություն է երկրի համար համապատասխան անվտանգային չափորոշիչների ապահովման տեսանկյունից։
Հայաստանը, իր բազմազան լանդշաֆտներով և պատմամշակութային հարուստ ժառանգությամբ, ունի մեծ ներուժ արկածային զբոսաշրջության զարգացման համար։ Արկածային զբոսաշրջությունը խթանում է նաև տեղական համայնքների զարգացումը՝ ստեղծելով նոր աշխատատեղեր, խթանելով տեղական արտադրանքի ու ծառայությունների սպառումը։ Չնայած արկածային զբոսաշրջության գրավչությանը և դրական ազդեցությանը, այն իր մեջ նաև որոշակի ռիսկեր ու վտանգներ է պարունակում։ Քանի որ այս տեսակ զբոսաշրջությունը հիմնականում իրականացվում է բացօթյա և երբեմն հեռավոր, դժվարամատչելի տարածքներում, զբոսաշրջիկները հաճախ բախվում են անսպասելի բնական և ֆիզիկական մարտահրավերների։ Վտանգները կարող են լինել տարբեր՝ կապված թե՛ եղանակային պայմանների կտրուկ փոփոխությունների, թե՛ բարդ տեղանքների, սարահարթերի կամ անտառային հատվածների հետ։ Լեռնային արշավների կամ ժայռամագլցման ժամանակ հաճախ հանդիպում են սայթաքման, ընկնելու կամ վնասվածք ստանալու դեպքեր։ Հեծանվավարության և նավարկության դեպքում կարող են առաջանալ տեխնիկական խնդիրներ կամ ուղղորդման սխալներ, որոնք սպառնում են ինչպես ֆիզիկական անվտանգությանը, այնպես էլ մասնակիցների առողջությանը։ Բացի այդ, որոշ վայրերում առկա են նաև վայրի կենդանիների կամ միջատների հետ կապված վտանգներ։
Այս նախագծով նախատեսվում է սահմանել անձի կյանքի կամ առողջության համար վտանգ պարունակող զբոսաշրջային ծառայությունների մատուցման որակական և տեխնիկական չափորոշիչները։

















































Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են