Ռուսաստանի հետ պետք է ուժի դիրքերից խոսել
Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մետիսը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ պետք է բանակցել «ուժի դիրքից», հաղորդում է CNN հեռուստաալիքը։ «Մինչ ԱՄՆ–ն եւ դաշնակիցները փորձում են համագործակցել Ռուսաստանի հետ, մենք պետք է միեւնույն ժամանակ պաշտպանվենք, եթե Ռուսաստանը որոշել է գործել ի հեճուկս միջազգային իրավունքի»,– ասել է նա։
Մետիսը նշել է, որ ինչպես եւ ««սառը պատերազմի» ամենամութ օրերին», ԱՄՆ–ն շարունակում է համագործակցության եւ տարաձայնությունների թուլացման համար բաց պահել քաղաքական ուղիները։
«Մենք շարունակում ենք բաց մնալ Մոսկվայի հետ գործընկերական հարաբերությունների վերականգնման հնարավորությունների համար, սակայն միեւնույն ժամանակ իրատես ենք մնում մեր սպասումներում եւ մեր դիվանագետների համար ապահովում ենք ուժի դիրքից բանակցություններ վարելու հնարավորությունը», ավելացրել է ԱՄՆ պաշտպանության նախարարը։
Հունվարին, ԱՄՆ սենատում, զինված ուժերի կոմիտեում լսումների ժամանակ Ջեյմս Մետիսը հայտարարել էր, որ Ռուսաստանը «ԱՄՆ–ի հիմնական սպառնալիքն է»։
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)