«Արդեն մեկ ամիս է անցել Փարաքարի համայնքի ընտրված ընդդիմադիր ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանությունից, սակայն իրավապահ համակարգը դեռ չի ներկայացրել գործի ամբողջական եւ լուրջ բացահայտում։
Վալոդյա Գրիգորյանի մայրը՝ Մարինե Գրիգորյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշել էր, որ համոզված է՝ սպանությունն ունեցել է ոչ միայն կատարող, այլեւ պատվիրատուներ եւ կազմակերպիչներ: «Պատվիրատուներն ու կազմակերպիչները դեռ ազատության մեջ են։ Միայն կատարողին գտնելը բավարար չէ։ Իրավապահները պետք է հասնեն նրանց, ովքեր կանգնած են այդ ամենի հետեւում», – «Ժողովուրդ» օրաթերթին տված հարցազրույցում ասել էր Մարինե Գրիգորյանը։
«Ժողովուրդ» օրաթերթին հասած իրավապահ համակարգի վստահելի աղբյուրների տեղեկություններով՝ գործի շրջանակում նշանակվել են բազմաբնույթ փորձաքննություններ, սակայն այն դեռեւս չի հասել պատվիրատուների եւ կազմակերպիչների բացահայտմանը։
Սպանության հիմնական օղակները մնում են անհայտ։ Ու քանի որ իրավապահ մարմինները վերջին շրջանում ծանրաբեռնված են քաղաքական ձերբակալություններով եւ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ իրականացվող գործողություններով, համայնքապետի եւ նրա հետ եղած ոստիկանության օպեր Կարեն Աբրահամյանի սպանության գործով էական առաջընթաց չի արձանագրվել։
Այս սպանությունը վաղուց արդեն դուրս է եկել միայն անձնական կամ տեղային վրեժի շրջանակից։ Այն դարձել է պետական համակարգի աշխատանքի թեստ՝ ցույց տալու, թե արդյոք իրավապահները պատրաստ են նույն հետեւողականությամբ հետապնդել այլախոհների դեմ արված հանցանքների հեղինակներին»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:


















































Ախտոյանի եւ Վալոդյա Գրիգորյանի թիմակիցների կրակոցների գործով քննիչին պաշտոն են տվել
Վալոդյա Գրիգորյանին սպանելու փորձեր էլի են եղել
Պիտի պարզեն իրավապահները, թե ով է զակազչիկը, պիտի պարզվի, թե ով է եկել իր տան մեջ գյուլլել. Մերձավանի բնակիչ
Մերձավանի նախկին գյուղապետ, ՔՊ-ական Մհեր Ախտոյանի եղբայրը կրկին հարցաքննվել է
Մերձավանի դեպքերով կալանավորված Նարեկ Օհանյանին և Արմեն Ղազարյանին դատարանից տեղափոխեցին ՔԿՀ
Այդ հայտարարությունները օգտակար չեն խաղաղության համատեքստում
Հայաստանի անկախության 35-ամյակին նվիրված գլխավոր համերգը՝ Հանրապետության հրապարակում (տեսանյութ)
Հաջորդ տարի SpaceX-ը տիեզերք կուղարկի Nvidia GB200 NVL72 արհեստական բանականությամբ համակարգիչներ
Էդգարիկը ոչ մի բարոյական իրավունք չունի․․․ (տեսանյութ)
Երգչուհի Սելին Դիոնը Փարիզում կայացած համերգի ժամանակ հուզվել է
Իջևանի անտառտնտեսության տարածքում հայտնաբերվել է ապօրինի փայտանյութով բեռնված մեքենա
KIDS Act օրենսդրական նախաձեռնությունը սահմանում է նվազագույն տարիքային շեմ
Պեսկովը հայտարարել է նավթի շուկայում իրավիճակի կտրուկ վատթարացման մասին
Օգտագործեք միայն համայնքի տրամադրած կամ շշալցված ջուր. Ավանեսյանը՝ Ծավի բնակիչներին
Էթնա հրաբխի ժայթքման պատճառով Կատանիա քաղաքի օդանավակայանը չվերթներ չի իրականացնում