Ռուսաստանը եւ Ադրբեջանը բախվել են «հույզերի ճգնաժամի»՝ AZAL ինքնաթիռի կործանման ողբերգական իրադարձության պատճառով, հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ես կասեի՝ դա, ամենայն հավանականությամբ, հույզերի ճգնաժամ էր, եւ հասկանալի է, թե ինչու. որովհետեւ մենք բախվեցինք շատ դժվար իրադարձության, ողբերգական իրադարձության՝ ինքնաթիռի եւ դրա ուղեւորների կորստի հետ։ Հետեւաբար, անհրաժեշտ էր հանգիստ կարգավորել այս հարցը»,- ասել է Պուտինը։ Պուտինը հույս է հայտնել, որ Ռուսաստանը եւ Ադրբեջանը կաշխատեն միասին՝ տարբեր ոլորտներում մեծ ծրագրեր իրականացնելու համար։
«Ես հուսով եմ, որ մենք շրջել ենք այս էջը, որ մենք առաջ կշարժվենք եւ առանց որեւէ բարդության կզարգացնենք մեր կապերը եւ կիրականացնենք այն մեծ, իսկապես մեծ ծրագրերը, որոնք երկու երկրներն էլ ունեն՝ լոգիստիկայի, արդյունաբերական համագործակցության եւ, ի դեպ, նաեւ հումանիտար ոլորտում»,- ասել է Պուտինը Տաջիկստան կատարած պետական այցից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում։

















































Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են