«Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենը` Փաշինյանին. Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի ՀՀ-ի և հայ ժողովրդի բոլոր շահերը հարգվեն
Հավատացեք ինձ, մենք ամեն ինչ կանենք, որպեսզի Հայաստանի և հայ ժողովրդի շահերը պաշտպանված լինեն։ Այս մասին Մոսկվայում կայացած «Աշխարհի ատոմային շաբաթ» միջազգային ֆորումում իր ելույթի ժամանակ հայտարարեց «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչևը՝ դիմելով միջոցառմանը ներկա գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Իր ելույթի ընթացքում Լիխաչևը խոսեց Հայկական ատոմակայանի մասին, որը, նրա խոսքով, համատեղ հպարտության աղբյուր է։
«1988 թվականին այն վերապրեց Սպիտակի ողբերգական երկրաշարժը, որի ուժգնությունը մինչև 9.0 մագնիտուդ էր։ Այն Երկրի վրա միակ ատոմային էներգաբլոկն է, որը դիմացավ այդ հարվածին։ Եվ այդ ժամանակվանից ի վեր հայ մասնագետները այս նախագիծն իրականացնում են համատեղ, իհարկե, «Ռոսատոմի» հետ՝ մեր օգնությամբ և աջակցությամբ։
Նիկոլ Վովաևիչ, մենք սա ենք ասում. կայանը ձերն է, բայց հպարտությունը՝ մեր ընդհանուրը։ Դրա ներկայիս կայուն գործունեությունը և առնվազն մինչև 2036 թվականը երկարաձգումը մեզ համար լիովին հասկանալի են։ Մենք այժմ մեծ հարգանքով հետևում ենք, թե ինչպես եք դուք ընտրում նոր լուծումներ՝ դիտարկելով ատոմային էներգիայի հաջորդ քայլը, և մենք հասկանում ենք, թե որքան կարևոր է այս քայլը, քանի որ դուք եք որոշում երկրի քաղաքականությունը առնվազն հաջորդ 100 տարիների համար։ Հավատացեք ինձ, մենք ամեն ինչ կանենք, որպեսզի ապահովենք Հայաստանի և հայ ժողովրդի շահերի պաշտպանությունը», - նշեց «Ռոսատոմի» ղեկավարը։

















































Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են