ԱՄՆ-ն և Իսրայելը Իրանին դիմակայելու համար աշխատանքային խումբ կստեղծեն
Միացյալ Նահանգներն ու Իսրայելը մտադիր են ստեղծել տարբեր բնագավառներում համագործակցության աշխատանքային խմբեր, որոնց հիմնական նպատակներից է լինելու Իրանին զսպելը:
Ինչպես հայտնում է tass.ru-ն, Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ու Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի երեկվա հանդիպման արդյունքում ստորագրվել է փաստաթուղթ, ըստ որի՝ 2 ղեկավարներն իրենց թիմերին կարգադրել են գալիք մի քանի ամսվա ընթացքում ձևավորել աշխատանքային խմբեր մի շարք բնագավառներում (կիբերոլորտ, հետախուզություն, անվտանգություն, առևտուր, տեխնոլոգիաներ) երկկողմ համագորածկցությունը զգալի բարելավելու, ինչպես նաև Իրանից և այլ սուբյեկտներից եկող սպառնալիքներին համատեղ ջանքերով դիմակայելու նպատակով:
Մինչդեռ The Wall Street Journal-ը հավելում է, որ պաշտոնական Վաշինգտոնն ու արաբական դաշնակից պետությունները քննարկում են ՆԱՏՕ-ի օրինակով Իրանի դեմ ուղղված ռազմական դաշինք ստեղծելու հավանականությունը:
Նշենք, որ վերջերս Թրամփն իր հարցազրույցներից մեկում Իրանին անվանել էր «թիվ 1 ահաբեկչական պետություն» և այդ երկրի ղեկավար Հասան Ռոհանիին խորհուրդ տվել զգուշանալ:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Նեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում է
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)