ԱՄՆ-ում Ուկրաինայի անվտանգության երաշխիքների երեք տարբերակ են նշել
Քաղաքական գործիչները հրապարակայնորեն չեն բացահայտել, թե ինչպիսին կարող են լինել Ուկրաինայի անվտանգության երաշխիքները, սակայն կա մի քանի տարբերակ, որոնք ներառում են արևմտյան ռազմական կոնտինգենտ։ Այս մասին գրել է The New York Times-ի սյունակագիր Դեյվիդ Սանգերը։
Ըստ նրա, այդ տարբերակներից մեկը ենթադրում է լիարժեք խաղաղապահ ուժերի տեղակայում Ուկրաինայի զինված ուժերը լրացնելու համար։ Դրանք կստեղծվեն բացառապես պաշտպանական նպատակներով՝ «Ռուսաստանին զսպելու համար»։
Երկրորդ տարբերակը ծածկող ուժերն են կամ «ձգվող ուժերը», որոնք թվաքանակով զիջում են առաջին տարբերակին։ Նրանք չեն կարողանա լուրջ հակահարված տալ, բայց գաղափարն այն է, որ Ռուսաստանը չի հարձակվի Ուկրաինայի վրա, եթե դա սպառնա այնտեղ տեղակայված եվրոպական զորքերին։ Սանգերը կարծում է, որ սա վտանգավոր ձեռնարկ է։
Երրորդ տարբերակը «դիտորդական ուժերի» ստեղծումն է։ Նրանց թիվը կարող է հասնել մի քանի հարյուր զինվորի, ինչը չափազանց քիչ է ուժեղ պաշտպանություն կազմակերպելու համար։ Նրանց խնդիրն է տեղեկացնել նոր զինված հակամարտության դեպքում։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը