Ճապոնիայում ցունամիի նախազգուշացումից հետո ալիքներն ափ են նետել մի քանի կետի
Ճապոնիայի Չիբա պրեֆեկտուրայում ցունամիի մասին նախազգուշացումից ընդամենը մի քանի ժամ անց ալիքներն ափ են նետել մի քանի կետի, հաղորդում է NHK-ն:
Ավելի վաղ Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը կործանիչներ, պարեկային ինքնաթիռներ և ուղղաթիռներ էր օդ բարձրացրել՝ Կամչատկայում տեղի ունեցած երկրաշարժի պատճառով երկրին սպառնացող ցունամիի մոնիթորինգի համար։
Հիշեցնենք, որ Կամչատկայի ափերի մոտ տեղի է ունեցել 8,7 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ։ Այն ամենաուժեղն էր 1952 թվականից ի վեր: Երկրաշարժի էպիկենտրոնը գրանցվել է Պետրոպավլովսկ-Կամչատսկից 150 կմ հարավ-արևելք և Հյուսիս-Կուրիլսկից 360,9 կմ հյուսիս-արևելք: Ճեղքվածքը տարածվել է առնվազն 200 կմ հարավ-արևմտյան ուղղությամբ՝ խորջրյա խրամատի առանցքի երկայնքով։
Կամչատկայում հզոր երկրաշարժից հետո ցունամիի նախազգուշացում է հայտարարվել Կուրիլյան, Հավայան կղզիներում, Ճապոնիայում, Ալյասկայում

















































Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են