Խամենեին կարող է Սադամ Հուսեյնի ճակատագրին արժանանալ. Իսրայելի ՊՆ ղեկավար
Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին կարող է նույն ճակատագրին արժանանալ, ինչ Իրաքի հանգուցյալ բռնապետ Սադամ Հուսեյնը, երեքշաբթի զգուշացրել է Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը։
«Ես զգուշացնում եմ իրանցի բռնապետին չշարունակել ռազմական հանցագործություններ կատարել և հրթիռներ չարձակել Իսրայելի քաղաքացիների վրա», - ասել է Կացը Թել Ավիվում Իսրայելի բարձրաստիճան զինվորական պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ։
«Նա պետք է հիշի, թե ինչ ճակատագիր ունեցավ Իրանի հարևան երկրում մի բռնապետ, որն ընտրեց Իսրայել պետության դեմ ուղին», - հավելել է Կացը:
Հուսեյնըն Իրաքի նախագահն էր 1979 թվականից մինչև 2003 թվականին տապալումը: 2003 թվականին ԱՄՆ-ի գլխավորած ուժերի Իրաք ներխուժումից հետո նա գերեվարվել է, դատվել և մահապատժի ենթարկվել կախաղանի միջոցով։


















































Իրանը հարվածել է Իսրայելի խոշոր ռազմական կենտրոնին․ թիրախում՝ Թել Ավիվը
Իսրայելի պաշտպանության բանակը սպառնացել է շարունակել իրանցի առաջնորդների «որսը»
Իսրայելի ԱԳՆ-ն բոլոր երկրներին կոչ է արել վտարելու Իրանի դեսպաններին
Իրանը և Իսրայելը հայտարարել են նոր փոխադարձ հարվածների մասին
Պատերազմը կանգնեցնելու հնարավորությունը ԱՄՆ-ի ձեռքում է. Անտոնիո Գուտերեշ
Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Սինգապուրի վարչապետը շնվորհավորել է Փաշինյանին
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
ՏԿԵ և պաշտպանության նախարարները Լոռի բերդ համայնքում ծանոթացել են պետություն-մասնավոր համաֆինանսավոր...