ԱՄՆ սենատոր Պադիլլային ձեռնաշղթաներ են հագցրել մամուլի ասուլիսում հարց տալու փորձի համար (լուսանկարներ, տեսանյութ)
Լոս Անջելեսում ԱՄՆ ներքին անվտանգության նախարար Քրիստի Նոեմի հետ մամուլի ասուլիսի ժամանակ Կալիֆորնիայից ԱՄՆ սենատոր (դեմոկրատ) Ալեքս Պադիլլային դուրս են հանել սենյակից, ապա պառկեցրել հատակին ու ձեռնաշղթաներ հագցրել։
«Ես այնտեղ էի խաղաղ նպատակներով։ Ինչ-որ պահի ինձ մոտ հարց առաջացավ և փորձեցի հարցնել։ Ինձ գրեթե անմիջապես բռնի ուժով հեռացրին սենյակից։ Ինձ գցեցին հատակին ու ձեռնաշղթաներ հագցրին։ Ինձ չեն ձերբակալել։ Ինձ կալանքի տակ չեն վերցրել։
Եթե վարչակազմն այսպես է արձագանքում սենատորի հարցին, եթե այսպես է պատասխանում Ներքին անվտանգության նախարարությունը սենատորի հարցին, ապա դուք կարող եք միայն պատկերացնել, թե ինչ են նրանք անում Լոս Անջելեսում, ամբողջ Կալիֆորնիայում և ամբողջ երկրում ֆերմերների, խոհարարների, օրավարձով աշխատողների հետ»,-միջադեպից հետո ասել է սենատորը։

















































Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են