Կարուանա Գալիցիայի մահվան պատճառ դարձած ռումբի պատրաստման համար մեղադրանք է առաջադրվել Ջեյմի Վելլային և Ռոբերտ Ագիուսին։ Երկուսն էլ անցյալ շաբաթ մեղավոր ճանաչվեցին մեղադրանքներում և երեքշաբթի առավելագույն պատժի՝ ցմահ բանտարկության արժանացան։
Երկու այլ տղամարդիկ՝ Ջորջ Դեջորջիոն և Ադրիան Ագիուսը, հինգշաբթի օրը մեղավոր ճանաչվեցին և դատապարտվեցին ցմահ ազատազրկման սպանության համար։ Ջորջ Դեջորջիոն և նրա եղբայր Ալֆրեդ Դեջորջիոն 2022 թվականին մեղավոր ճանաչվեցին Կարուանա Գալիցիայի սպանության մեջ։ Նրանցից յուրաքանչյուրը դատապարտվել է 40 տարվա ազատազրկման։
Երրորդ տղամարդը՝ Վինսենթ Մուսկատը, 2021 թվականին մեղավոր էր ճանաչվել Կարուանա Գալիցիայի սպանության մեջ իր դերակատարման համար և դատապարտվել 15 տարվա ազատազրկման։ Նա ցուցմունք էր տվել վերջերս տեղի ունեցած մեծ ժյուրիի դատավարության ժամանակ՝ Չիրկոպի սպանության մեջ իր դերակատարման համար նախագահական ներում ստանալուց հետո՝ ամբողջ ճշմարտությունը պատմելու պայմանով։ Մալթացի հայտնի գործարար Յորգեն Ֆենեչը ներկայում բանտից գրավի դիմաց ազատ է արձակվել՝ սպասելով Կարուանա Գալիցիայի սպանությանը ենթադրյալ մեղսակից լինելու մեղադրանքով դատավարությանը։
53-ամյա Կարուանա Գալիցիան սպանվել է 2017 թվականի հոկտեմբերի 16-ին՝ իր տան կողքով անցնող ավտոմեքենայի մեջ տեղադրված ռումբի պայթյունից։
Լրագրողուհին մանրամասնորեն գրել է Մալթայի քաղաքական և գործարար շրջանակներում կոռուպցիայի կասկածների մասին։ Նրա սպանությունը ցնցել էր Եվրոպան և բողոքի բուռն ցույցեր առաջացրել Մալթայում։ Մահվան պահին նրա հանդեպ ավելի քան 40 դատական հայց էր ներկայացված՝ զրպարտության համար։
Նշենք, որ Դաֆնե Կարունա Գալիցիան հայտնի էր այսպես կոչված «Պանամայի փաստաթղթերի» և դրանում երկրի վարչապետի ներգրավվածության վերաբերյալ իր լրագրողական հետաքննություններով։ Նա գրել է նաև Ադրբեջանի նախագահի դստեր՝ Մալթայի վարչապետ Ջոզեֆ Մուսկատին առնչվող օֆշորային սկանդալում Լեյլա Ալիևայի դերակատարության մասին։

















































Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են