Զախարովան անդրադարձել է Երևանում Լավրովի այցի դեմ կազմակերպված բողոքի ակցիային
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ժամանական անդրադարձել է Երևանում պաշտոնական այցով գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի այցի դեմ կազմակերպված բողոքի ակցիային։
Հետևյալ պատասխանն է հնչել այն հարցին՝ ինչպես են հայ պաշտոնյաները բացատրել «իրենց հետ փոխկապակցված անձանց ներգրավվածությունը ռուսական պատվիրակության դեմ կազմակերպված բողոքի ակցիային»: «Սցենարը, մասնակիցները, հովանավորները նույն են։ Կարծում եք մենք ինչ է՝ չե՞նք հասկանում, թե որտեղից է գալիս այս ամենը, և ո՞ւմ է դա պետք: Միայն կարող եմ ասել, որ դա պետք է նրանց, որոնց օրակարգում հետխորհրդային տարածքում և ոչ միայն գժտություններ հրահրելն է։ Առանց այդ էլ ամեն ինչ ակնհայտ է», - ասել Է Զախարովան։
Նա նաև պատասխանել է Սյունիքում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն բացելու հարցին։ «Առայժմ Կապանում Ռուսաստանի գլխավոր հյուպատոսություն չկա, ուստի պաշտոնական դիրքորոշում ստանալու համար դուք պետք է հայկական կողմին այդ հարցը ուղղեք», - հավելել է նա։ «Իսկ ինչ վերաբերում է ՀԱՊԿ աշխատանքներին Հայաստանի վերադարձին մենք շարունակում ենք ելնել նրանից, որ հանրապետությունը կազմակերպության լիիրավ անդամ է ՝ բոլոր իրավունքներով և պարտավորություններով։ Երևանյան այցից հետո ևս ոչինչ չի փոխվել», - եզրափակել է Զախարովան։


















































Թրամփի խոսքերը Մակրոնի՝ պաշտոնից շուտափույթ hեռացման մասին, ստիպում են մտածել նրա հասցեին վենեսուելական կամ իրանական սցենարի կրկնության մասին. Զախարովա
ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ վարչապետի հայտարարությանը երկաթուղու կոնցեսիոն կառավարման վերաբերյալ
Հայաստանը շարունակում է մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ. Զախարովա
Զախարովա․ Հայաստանի վարչապետը պատմական խնդիրների մեջ մեղադրել է ԿԳԲ-ին
Զախարովան դիմել է ՆԱՏՕ-ին և ԵՄ-ին
«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Ուկրաինայի նախագահն ու Մոսկվայի քաղաքապետը հաստատել են Կապոտնյայի նավթավերամշակման գործարանի հարվածը
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Visa-ն իր անվտանգությունը հանձնում է արհեստական բանականությանը