Վրաստանում թալանել են հայ պատգամավորի կահույքի սրահը
Ախալքալաքում նոյեմբերի 26-ին թալանել են Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանին պատկանող կահույքի սրահը, հաղորդում է Jnews.ge-ն:
Ըստ այդմ, նոյեմբերի 26-ի գիշերը լույս 27-ի առավոտը գողերը ջարդել են Չարենց եւ Մյասնիկյան փողոցների խաչմերուկում գտնվող կահույքի սրահի ապակե դուռը եւ ներխուժել ներս: Նրանք հափշտակել են 12 000 դոլար կանխիկ գումար: Գողերը իրենց հետ են տարել նաեւ կահույքի տարածքը վերահսկող տեսախցիկները:
Առավոտվանից տեղում աշխատում է ոստիկանությունը: Տարվում է հետաքննություն: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ Վրաստանի քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածով, ինչը ենթադրում է գողություն: Նախաքննություն է իրականացվում Ախալքալաքի ոստիկանության քննչական վարչության կողմից:
Հարկ է նշել, որ վերջին շրջանում Ախալքալաքում հաճախակի են դարձել առանձնապես խոշոր չափի կողոպուտի դեպքերը: Սակայն ոստիկանության կողմից բացահայտված գործերը նվազում են: Այնուամենայնիվ Ախալքալաքում մարդիկ վախով են ապրում, ինչ իմանաս հաջորդն ում են թալանելու:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին