Ֆրանսիայի հետախուզության ղեկավարը Telegram-ից պահանջել է արգելափակել ռումինացի կոնսերվատորների ձայները. Դուրովը մերժել է
Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը հայտարարել է, որ Ֆրանսիայի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Նիկոլա Լեռներն իրեն դիմել է՝ պահանջելով արգելափակել Ռումինիայում առաջիկա ընտրություններին մասնակցող պահպանողական ձայները։ Դուրովը նշել է, որ այդ հանդիպումը տեղի է ունեցել Փարիզի շքեղ Crillon հյուրանոցում, որտեղ ինքը գտնվում է դատական հսկողության տակ՝ կազմակերպվածհանցավորության կասկածանքով։ «Մենք չենք արգելափակել ցուցարարներին Ռուսաստանում, Բելառուսում կամ Իրանում, և չենք սկսի դա անել Եվրոպայում»,- գրել է Դուրովը X հարթակում, հայտնում է Reuters-ը։
Ֆրանսիայի արտաքին հետախուզության գլխավոր տնօրինությունը (DGSE) հերքել է մեղադրանքները՝ նշելով, որ Telegram-ի ղեկավարության հետ անցած տարիներին հանդիպել են միայն ահաբեկչության և մանկապղծության դեմ պայքարի նպատակով։ Ֆրանսիայի ԱԳՆ-ն ևս արձագանքել է՝ կոչ անելով բոլոր կողմերին հարգել Ռումինիայի ժողովրդավարությունը։ Դուրովի հայտարարությունը վերստեղծել է նաև Իլոն Մասկը՝ մեկնաբանելով՝ «Wow», ինչը միանգամից ակտիվացրել է արևմտյան աջակողմյան շրջանակները, որոնք պնդում են, թե Եվրոպայում ճնշվում են ծայրահեղական կամ պահպանողական ձայները։
Հիշեցնենք՝ կիրակի Ռումինիայում կայացած նախագահական ընտրություններում անակնկալ հաղթանակ է տարել Բուխարեստի կենտրոնամետ քաղաքապետ Նիկուշոր Դանը՝ պարտության մատնելով ազգային-պահպանողական թեկնածու Ջորջ Սիմիոնին, ով նախընտրական խոստումներում հաճախ հղումներ էր անում Դոնալդ Թրամփի քաղաքականությանը։ ԵՄ բյուրոկրատիան այս արդյունքները համարում է կայունության պահպանման նշան, սակայն Telegram-ի շուրջ ծագած այս սկանդալը կարող է նոր ալիք բարձրացնել խոսքի ազատության, օտար միջամտության ու թվային հսկողության թեմաներում։

















































Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են