Բաթումի հյուրանոցում հրդեհի հետևանքով 12 մարդ է զոհվել
Վրաստանի Բաթում քաղաքի «Լեոգրանդ» հյուրանոցում երեկ բռնկված հրդեհի հետևանքով 12 մարդ է զոհվել: Այդ մասին հաղորդել է երկրի ներքին գործերի նախարարությունը:
«Բաթումում «Լեոգրանդ» հյուրանոցում հրդեհի հետևանքով, նախնական տվյալներով, զոհվել է 12 մարդ: Այս փուլում պարզվում է նրանց ինքնությունը: Փրկարարները և ոստիկանները կարողացել են շենքից տարհանել 100-ից ավելի մարդու: Նրանց թվում կան ինչպես հաճախորդներ, այնպես էլ հյուրանոցի աշխատակիցներ: Հյուրանոցում գտնվող մարդիկ տարբեր աստիճանի թունավորվածությամբ տեղափոխվել են Բաթումի հիվանդանոցներ», - «Գրուզիա օնլայն» ինտերնետային պարբերականի փոխանցմամբ՝ ասված է ՆԳ նախարարության հաղորդագրությունում:
Նախնական տվյալներով՝ հրդեհի պատճառը SPA սրահում էլեկտրալարերի գերտաքացումն է:
Բարձրահարկ հյուրանոցում են եղել նաև «Միսս Վրաստան» մրցույթի մասնակիցները, որոնք, ինչպես նշում է «Գրուզիա օնլայն»-ը, չեն տուժել:
Պատահարի կապակցությամբ ներքին գործերի նախարարությունը քրեական գործ է հարուցել:


















































Սահակաշվիլիի կողմնակիցները Իվանիշվիլիից պահանջել են ծնկի գալ եւ ներում հայցել
Թբիլիսիում ցուցարարները փորձել են ներխուժել խորհրդարան, իրավիճակը լարված է (տեսանյութ)
Վրաստանում պետությունը կշարունակի օգնել փոքր ու միջին հյուրանոցներին
Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանից զբոսաշրջիկների համար
Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 2 դեպք
Արվեստանոց՝ սեփական գյուղում
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին