ԵՄ ներգրավվածությունը կարևոր է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համատեքստում. Կայա Կալաս
ԵՄ ներգրավվածությունը Հարավային Կովկասում մնում է կարևոր՝ տարածաշրջանային համագործակցության միջոցով խաղաղության, կայունության և բարգավաճման խթանման համար, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի համատեքստում:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ԵԽԽՎ պաշտոնական կայքէջը, այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալասը՝ պատասխանելով Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների խմբի պատգամավոր Էմանուիլ Ֆրագկոսի գրավոր հարցադրումներին։
Վերջինս հետաքրքրվել էր, թե արդյոք «Ջեյհուն Բայրամովի հետ Կալասի հանդիպման ժամանակ Ալիևի ռեժիմի արտաքին գործերի նախարարը պարտավորվել է ազատ արձակել ավելի քան 320 քաղբանտարկյալների, հայրենադարձել հայ պատանդներին և երաշխիքներ տալ Արցախ հայերի արժանապատիվ վերադարձի մասին՝ Արդարադատության միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր վճիռներին համապատասխան»։ Պատգամավորը հետաքրքրվել է նաև, թե ինչո՞ւ «ԵՄ-ն չի կարող հրաժարվել մեղմ քաղաքականությունից, երբ գործ ունի Ադրբեջանի նման բռնատիրական պետությունների հետ»:
Կալասը նշել է նաև, որ Մարդու իրավունքները և օրենքի գերակայությունն Ադրբեջանում մնում են ԵՄ-ի առաջնահերթությունը և հանդիսանում են ԵՄ-Ադրբեջան երկկողմ հարաբերությունների հիմքը։
«ԵՄ-ն կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին ապահովել, որ իրենց գործողությունները համապատասխանեն ներպետական և միջազգային իրավունքով նախատեսված համապատասխան պարտավորություններին: ԵՄ-ն մտահոգություն է հայտնել Ադբեջանում լրագրողների, իրավապաշտպանների և քաղաքական ակտիվիստների ձերբակալությունների աճի առթիվ։ Այս համատեքստում ԵՄ-ն մշտապես կոչ է արել ազատ արձակել բոլոր այն անձանց, ովքեր ազատազրկված են իրենց հիմնարար իրավունքների իրականացման համար: Այս ուղերձները հրապարակայնորեն և երկկողմանի են փոխանցվել բոլոր մակարդակներում, այդ թվում՝ Բարձր ներկայացուցչի/Փոխնախագահի մակարդակով»,- գրավոր հարցադրմանը պատասխանել է Կալասը։
Կալասը ողջունել է երկկողմ խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների ավարտը և կոչ է արել նրանց պահպանել այդ թափը և ապահովել ամբողջ գործընթացի սահուն ավարտը։ Նա նշել է, որ ԵՄ ներգրավվածությունը Հարավային Կովկասում կարևոր է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համատեքստում։
Հոկտեմբերի 24-ին Եվրախորհրդարանն ընդունեց «Ադրբեջանում իրավիճակի, մարդու իրավունքների և միջազգային իրավունքի խախտման և Հայաստանի հետ հարաբերությունների մասին» բանաձևը, որում Եվրախորհրդարանը միակողմանիորեն մերժում է Ալիևի բռնապետական ռեժիմի հետ սովորական բիզնեսի գաղափարը։

















































Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են