Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Քննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության միջև մաքսային ոլորտում համագործակցության հեռանկարները Չինաստանն ու Օմանը համագործակցության փաստաթղթեր են ստորագրել մի շարք ոլորտներում Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո Ալինա Չարաևան Իտալիայում կայացած մրցաշարի հաղթող է ԹՐԻՓՓ նախագծի մաս է կազմելու Նռնաձոր-Կարճևան երկաթուղին Հայաստան-Կիպրոս ֆուտբոլային հանդիպման տոմսերն արդեն վաճառքում են Բնության հատուկ պահպանվող տարածքում ծառեր են հատվել Նորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողից համաձայնություն ստանալու անհրաժեշտություն չկա․ ՄՍՇՊՀ Կառավարությունը ծրագրում է նոյեմբերին հրապարակել նոր Սահմանադրության նախագիծը Ֆուտբոլում նման ֆիզիկական կոնտակտն ու մրցակցին դիպչելը միանգամայն նորմալ երևույթ է Երևանում բացվել է ՀայՓաս ընկերության երկրորդ գրասենյակը Հայաստանն արդեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ է (տեսանյութ)

Քննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության միջև մաքսային ոլորտում համագործակցության հեռանկարներըՉինաստանն ու Օմանը համագործակցության փաստաթղթեր են ստորագրել մի շարք ոլորտներումՆեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո Ալինա Չարաևան Իտալիայում կայացած մրցաշարի հաղթող էԹՐԻՓՓ նախագծի մաս է կազմելու Նռնաձոր-Կարճևան երկաթուղին Հայաստան-Կիպրոս ֆուտբոլային հանդիպման տոմսերն արդեն վաճառքում ենԲնության հատուկ պահպանվող տարածքում ծառեր են հատվելՆորակառույց շենքի բնակարանում գազիֆիկացում ունենալու համար կառուցապատողից համաձայնություն ստանալու անհրաժեշտություն չկա․ ՄՍՇՊՀԿառավարությունը ծրագրում է նոյեմբերին հրապարակել նոր Սահմանադրության նախագիծըՖուտբոլում նման ֆիզիկական կոնտակտն ու մրցակցին դիպչելը միանգամայն նորմալ երևույթ էԵրևանում բացվել է ՀայՓաս ընկերության երկրորդ գրասենյակըՀայաստանն արդեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ է (տեսանյութ)Ֆլորիդայում մասնավոր ինքնաթիռ է կործանվելՈստիկանությունը սպանության նախապատրաստության, հանցավոր խմբի գործունեության դեպք են բացահայտել (տեսանյութ)Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու դեպքեր. 10 անձի մեղադրանք է ներկայացվելՅուվենտուսը Թուրինում ընդունեց Նապոլիին 2027 թվականի պետբյուջեի եկամտային մասը պլանավորված է 10 միլիարդ դոլար. ՓաշինյանԿենսաչափական անձնագրով սահմանը հատելու են էլեկտրոնային անցակետովՎերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռըՎոլոդիմիր Զելենսկին պատրաստ է հանդիպել Վլադիմիր Պուտինի հետ ԹուրքիայումԵրթևեկությունը կառավարելը մեկ-երկու քարշակով հնարավոր չէ. քաղաքապետԳլխավոր դատախազն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզԱշխատանքային ավելի լայն ոլորտներում կիրառվող ռոբոտներՊետք է պայքարել, որ շինաղբը չհայտնվի աղբամաններում. Տիգրան ԱվինյանԱնվտանգ միջավայր, երեխաների անձնական տվյալների պաշտպանությունՕլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)Սպասվում է առանց տեղումների եղանակՖրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ 565 մարդ է ձերբակալվելՆԳ նախարարը կենսաչափական առաջին անձնագիրը հանձնել է ՀՀ վարչապետին (տեսանյութ)Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանիԱնցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցությունԴեմոկրատների լավատեսության հիմքում Դոնալդ Թրամփի ցածր վարկանիշն էԻրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետԳործակարգավարական խորհրդակցություն (ուղիղ միացում)Արարատ Միրզոյանը ելույթով է հանդես եկել Մանամայի երկխոսություն ֆորումում (տեսանյութ)Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետինԻլիանա Յոտովան հաղթել է Բուլղարիայի նախագահական ընտրություններում Կիբերհարձակումներ Ուկրաինայում և ՌուսաստանումՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենԾանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր երկու մասնակից ունիԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներումՌուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստՈւկրաինան երկշաբաթյա դադարից հետո վերսկսել է հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններինՊատմական արժեքներ` մեկ ճամպրուկումBulgari-ն նրա համար բացել է իր արխիվըՌասիզմի դեմ պայքարից մինչև գենդերային հավասարությունՈւսուցիչների կամավոր ատեստավորման արդյունքում կսահմանվի 300 հազար դրամ դրույքաչափ. նախագիծՌայան Շերկիի տրանսֆերային արժեքը սահմանված էԳազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
Հայաստան

Դուք լուրջ մտածո՞ւմ եք, որ Ռուսաստանը այն երկիրն է, ում հետ կարելի է այդպես վարվել. Քոչարյան

Ես նախագահ եմ եղել 10 տարի։ Այդ 10 տարվա ընթացքում դուք երբևիցե լսե՞լ եք որևէ լկտի հայտարարություն Ադրբեջանի կողմից, ինչ-որ քայլեր, որոնք կարող էին կասկած առաջացնել նաև մեր հանրության մոտ, որ մենք պաշտպանված չէին։ Այդպիսի բան եղե՞լ է։ Ինձ մոտ այդ մտահոգությունն ընդհանրապես չկար։  «Հայկական Համալսարանի» ունկնդիրների և դասախոսների հետ հանդիպմանը նման կարծիք է հայտնել 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին, թե ո՞րն է այն հիմնական գործոնը կամ գործոնները, որոնք թույլ չտվեցին ՀՀ 4 ղեկավարներին կերտել այնպիսի ուժեղ պետություն, որը կդիմագրավեր Ադրբեջանին, և 2020 թվականի աղետը չէր լինի՝ ամրագրելով 1994 թ․ մայիսի 12-ի արդյունքը։

«Մենք մեր բանակի որակական հատկանիշներով մի գլուխ բարձր էինք Ադրբեջանից։ Մի տեղ ինչ-որ մի անզգույշ բան էին անում, կրկնակի պատասխանը տալիս ենք։ Այդպես չէ, որ մենք չենք ստեղծել այդ երկիրը։ Մենք ստեղծել ենք, և ասեմ նաև, ինձանից հետո ևս հատկապես անվտանգային հարցերի վրա ուշադրությունը մեծ էր, բայց ես Ձեզ մոտավորապես բացատրեցի։ Ռուսերեն ասում են «ломать, не строить»․ Մի բան դու կարող ես կառուցել երկար տարիներ, բայց կարող ես 1-2 տարում քանդել։ Նույնը շինարարությունը, երբ որ հին շենք են քանդում, ընդամենը մի ծանր գունդ են կապում, 2 անգամ խփում են, շենքը փլվում է։ Քանդելը միշտ հեշտ է։ Բանակի ցիկլում դու 2 տարի բանակով չզբաղվես, դու էլ բանակ չունես, կամ բանակ ունես կիսով չափ, մի կեսի կեսով չափ։ Դրա համար ձևակերպման հետ ես համաձայն չեմ։ Ի՞նչ է ասում վարչապետը վերջերս։ Ասում էր՝ խաղաղությունը մեր անվտանգության գործիքը խաղաղությունն է, բառացիորեն։ Խաղաղությունը անվտանգության պրոդուկտ է, ո՞նց կարող է գործիք լինել։ Դու անվտանգության հարցերը լուծում ես այդ պրոդուկտը ստանալու համար։ Երբ որ ասում է՝ խաղաղությունը գործիք է, ուրեմն, այդ մարդիկ չեն հասկանում ֆունդամենտալ հարցեր։ Հիմա Դուք երբեք չեք գնա, չէ՞, բժիշկի մոտ, որը բան չի հասկանում։ Հիմա ամբողջ ժողովրդով ընտրել եք, նստել եք մի ավտոբուս, որի վարորդը քշել չգիտի։ Ո՛չ քշել գիտի, ո՛չ ուղղությունը գիտի, ո՛չ տորմուզի տեղը գիտի, ո՛չ էլ մյուսի տեղը գիտի։ Նստած գնում եք, ուռա ենք անում։ Ես շատ եմ ուզում, և ինձ համար հետևյալ բանաձևը կասեի՝ ունենալ տենց ռոմանտիկ ժողովուրդ և շատ պրագմատիկ ղեկավար։ Ինձ թվում է, դա ամենից լավ բան կլինի՝ պրագմատիկ ղեկավար և ռոմանտիկ ժողովուրդ, որովհետև այդ ռոմանտիզմը բոլոր ազգերին է պետք։ Բայց երբ որ ղեկավարը պրագմատիզմի դաշտից դուրս է գալիս և ռոմանտիկ է դառնում, այդ ռոմանտիկ ժողովրդի գլխին փորձանք է դառնում»,- ասել է Քոչարյանը:

Որպես օրինակ, Քոչարյանը նշել է Ուկրաինան. անպատասխանատու ղեկավարը կարող է հսկայական, հետաքրքիր աշխարհագրություն, հսկայական ռեսուրսներ ունեցող երկիրն ավիրել. «Ուկրաինան ընդամենը կարող էր նեյտրալ երկրի ստատուսով օգտվել և՛ Եվրոպայից, և՛ Միացյալ Նահանգներից, և՛ Ռուսաստանից։ Ասեցին՝ չէ, մենք պիտի մտնենք ՆԱՏՕ։ Դե մտե՛ք։ Ի՞նչ ստացավ։ Դու ուղղակի արհամարհեցիր քո հարևան, հսկայական հզոր երկրի անվտանգային շահերը։ Մի երկիր, որը կարող այսօր ամենահետաքրքիր, բարգավաճող երկրներից մեկը լիներ։ Որ մարդ իր տեղում չի հայտնվում, մարդը փորձանք է։ Վատ բժիշկը, վատ վիրաբույժը իր սեփական մեծ գերեզմանոցն ունի։ Հիմա վատ քաղաքական գործիչը, վատ ղեկավարն ինքն իր համար նորմալ է, բայց պրոբլեմ է մեզ բոլորիս համար։ Այս պատերազմը որ եղավ, չպետք է լիներ։ Այս պատերազմը հրահրվեց մեր կողմից, հայերի կողմից, հայկական իշխանության կողմից։ Այո՛, բանակցությունները ձախողեցին, անպատասխանատու ամպագոռգոռ հայտարարություններ արեցին, ամեն ինչ արեցին, որ Թուրքիան, Ադրբեջանի թիկունքում սենց ամբողջ բոյով կանգնի, և վերջում ստացանք սա։ Հիմա էլ պարզվում է՝ բոլորը մեղավոր են։ Պարզվում է, հանձնել են Ալմաթիի հռչակագրով, 91 թ․-ին։ Մի քիչ երկար ստացվեց, որովհետև  ֆունդամենտալ հարց է։ Վերջերս ՄԱԿ-ում քվեարկություն է եղել, հակառուսական մի բանաձև էր։ Միացյալ Նահանգները քվեարկել է դեմ, Հայաստանը՝ կողմ։ Լավ, դուք հո հիմա՞ր չեք։ Ի՞նչ եք ուզում։ Ձեր առևտրի 60 %-ը այսօր Ռուսաստանի հետ է։ Իմ ժամանակ Եվրամիության հետ առևտուրը մեր արտաքին առևտրի մոտ 22- 24 % էր։ Հիմա 6-7 % է ընդամենը։ Ռուսաստանի հետ առևտուրն այն ժամանակ 25% էր, հիմա՝ 55-60 %։ Դուք չեք հասկանո՞ւմ, որ նման քայլով կարող եք այնպիսի պրոբլեմներ ունենալ, որ տակից դուրս չեք գալու։ Լավ, դու սոված չես մնալու քո ընտանիքի հետ, բայց ամբողջ գյուղատնտեսությունդ ի՞նչ է անելու, ժողովուրդը ի՞նչ է անելու, ու այդ չափի անպատասխանատու լինելը շշմեցնում է ինձ, անկեղծ ասած»։

Քոչարյանը նշել է նաեւ, որ չի կարծում հիմա իրատեսական է Ղարաբաղի շուրջ անվտանգության գոտու մասին խոսել, բայց անվտանգային երաշխիքները նշանակում է ՄԱԿ-ի ռեզոլուցիա, ներկայացուցիչներ, որոշակի ավտոնոմ կարգավիճակ, որը երաշխավորված կլինի միջազգային պայմանագրերով, միջազգային դիտորդական առաքելությամբ. «Ես սա եմ տեսնում, բայց անվտանգության գոտի դժվար է պատկերացնել և իրատեսական չէ։ Հիմա կարելի է այդ հարցը դնել, բայց իրատեսական պատկերը, իմ կարծիքով, դա որոշակի անվտանգային երաշխիքներն են։ Երաշխիքներ նշանակում է նաև որոշակի ներկայություն։ Այդ ներկայությունը ինչքան մեծ, այնքան լավ, և սա, ուղղակի, բանակցային գործընթացից է կախված, թե՝ դու ինչի ես հասնում։ Առաջինը՝ դու էդ նպատակը դնում ես, թե՞ չէ։ Հայաստանի Հանրապետությունը այդ նպատակը չի դնում։ Հայաստանն ի՞նչ է արել։ Դուք պատկերացրեք՝ ռուսական զորքն այնտեղ կանգնած, 2000 հոգի, անվտանգություն են ապահովում և վատ չէին անում իրենց ֆունկցիաները, ասեմ, մինչև մի պահ։ Եվ այդ ընթացքում Հայաստանի ղեկավարը գնում է Պրահա և ասում է՝ ընդունում եմ Ադրբեջանի կազմում։ Ռուսները չեն բանակցում, տեղյակ էլ չի պահում։ Հասկանո՞ւմ եք, դուք լուրջ մտածո՞ւմ եք, որ Ռուսաստանը այն երկիրն է, ում հետ կարելի է այդպես վարվել։ Այդպես չի լինում միջազգային հարաբերություններում։ Ըստ էության, իրենք դրանով Ռուսաստանի, որպես միջնորդի, աթոռը տակից վերցրել են։ Ասում են՝ էս դուք, էն՝ Ղարաբաղը, Ադրբեջանը, գնացե՛ք իրար հետ բանակցեք։ Ճիշտ չի՞ լինի միջազգային հարաբերություններում։ Սա ուղղակի չի լինում։ Ու, ըստ էության, իրենք, ինչ դրանով Ռուսաստանի որպես միջնորդ, էդ միջնորդի աթոռը տակից վերցրել են։ Ասում են՝ գնացեք իրար հետ բանակցեք։ Ադրբեջանն ասում է՝ բայց դու միջնորդ ես մեր ու Հայաստանի միջև։ Կարո՞ղ է, Ղարաբաղը հիմա դուք եք ներկայացնում։ Բայց հիմա Ռուսաստանի տակից միջնորդի աթոռը հանել են, հետո էլ պահանջում են, ասում՝ ինչու սա չես արել, նա չես արել։ Այդ կարգի սխալները, ուղղակի, այն սխալներն են, որոնց համար չափազանց թանկ գին են տալիս»։