Վրաստանը՝ որպես չեզոք երկիր, տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու ներուժ ունի և շահագրգռված է հայ-ադրբեջանական կարգավորմամբ. խորհրդարանի փոխխոսնակ
Վրաստանը՝ որպես չեզոք երկիր, տարածաշրջանում անվտանգությունն ապահովելու ներուժ ունի և շահագրգռված է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմամբ։ Այս մասին, «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայության փոխանցմամբ, հայտարարել է խորհրդարանի փոխխոսնակ Գիա Վոլսկին՝ մեկնաբանելով նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի՝ Ադրբեջան կատարած այցից մի քանի օր անց Հայաստան կատարած այցը։
«Կարծում եմ, որ երկու երկրներն էլ նման վերաբերմունք ունեն: Նրանց արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները Թբիլիսի կատարած իրենց վերջին այցի ժամանակ մեր արտգործնախարարի հետ հանդիպման ընթացքում նույն վերաբերմունքն են արտահայտել: Վրաստանի նախագահի ժամանումը մեր կողմից նման վերաբերմունքի խորհրդանիշն է: Հարևանների հետ հարաբերությունների զարգացումը, հատկապես ռազմավարական գործընկերների հետ, մեզ համար առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում»,- ասել է նա:


















































Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը
Գեղարքունիքում քարով բարձված «ԶԻԼ»–ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ անասունը տեղում սատկել է, ի...
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին