Գիտնականներին հաջողվել է «հարություն տալ» «Գահերի խաղի» ահավոր գայլին
13 000 տարի առաջ անհետացած եւ HBO-ի «Գահերի խաղը» սերիալից հայտնի դարձած գայլը վերադառնում է պատմության մեջ առաջին, այսպես կոչված, «հարության» շնորհիվ, հաղորդել է NYP-ը:
Երեք գայլերը՝ Ռոմուլը, Ռեմը եւ Կհալիսին, ստեղծվել են հնագույն բրածո գայլերի ԴՆԹ-ի եւ նրանց ամենամոտ ազգականի՝ գորշ գայլի գեների միջոցով:
Արտասովոր արդյունքները ներկայացվել են Colossal Biosciences-ի՝ գենային ինժեներիայի նույն Տեխասի ընկերության կողմից, որն ստեղծել է հսկա բրդոտ մկանը։
«Մեր թիմը վերցրել է 13 000-ամյա ատամի եւ 72 000-ամյա գանգի ԴՆԹ-ն եւ աճեցրել առողջ գայլուկներ»,- ասել է Colossal-ի գլխավոր տնօրեն Բեն Լեմը։ «Մի ժամանակ ասվել է. «Ցանկացած բավականաչափ առաջավոր տեխնոլոգիա չի տարբերվում կախարդանքից»։ Այսօր մեր թիմը կարող է բացահայտել կախարդանքի մի մասը, որի վրա աշխատում է, եւ դրա ավելի լայն ազդեցությունը բնության պահպանման վրա»։
Colossal-ը կլոնավորել է բարձրորակ բջջային գծերը դոնորական ձվաբջիջներում սոմատիկ բջիջների միջուկների տեղափոխման օգնությամբ եւ դրանք ներդրել է փոխնակ շուն-մոր մեջ, որը գայլուկներին ծնել է հունվարին։
Հնագույն ԴՆԹ-ն վերցվել է քարացած ատամից, որը հայտնաբերվել է Օհայոյում, այն 13 000 տաեկան է, եւ ներքին ականջի ոսկորից, որը գտնվել է Այդահոյում, որը 72 000 տարեկան է։
Երկու վեցամսյա որձ գայլուկները՝ Ռոմուլը եւ Ռեմը, եւ էգ Կհալիսին այժմ ապրում են «անվտանգ բնապահպանական արգելոցում»՝ ավելի քան 2 000 ակր մակերեսով, այն ունի 10 հաստիքային աշխատակից, որոնք ապահովում են նրանց շուրջօրյա խնամքը։ «Ահավոր գայլերը հայտնվել են HBO-ի «Գահերի խաղում»։ Սերիալում գայլերը Սթարկների տան խորհրդանիշն են կամ թալիսմանը։
Կհալիսին այդպես է անվանվել նաեւ ի պատիվ Դեյներիս Թարգարիենի կերպարի, որին սերիալում մարմնավորում է Էմիլիա Քլարկը։
Այս գայլերը իրական գիշատիչներ են եղել, որոնք ապրել են Հյուսիսային Ամերիկայում մաստոդոնտների եւ թրատամ վագրերի հետ Սառցե դարաշրջանում։ Նրանք զբաղվել են ձիերի, բիզոնների եւ, գուցե, մամոնտների որսով։

















































Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են