Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Հայաստան

Որքան շուտ ստորագրվի «Խաղաղության պայմանագիրը», այնքան լավ կլինի երկու երկրների և տարածաշրջանի համար. Մաջիդ Ռավանչի

«Հավատացած ենք, որ հարկավոր է կենտրոնանալ այն հնարավորությունների վրա, որոնք կբացվեն ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար։ Իսկ Իրանը, որպես երկու երկրների բարեկամ, պատրաստ է բարեկամության ձեռք մեկնել Հայաստանին և Ադրբեջանին, չենք վարանի անել հնարավորը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների բարելավմանը նպաստելու համար։ Հարկավոր է կենտրոնանալ ապագայի վրա։ Նախկինում երկու երկների միջև խնդիրներ են եղել, սակայն ռազմական ճանապարհով կարգավորում լինել չի կարող, դա միշտ ժամանակավոր լուծում է։ Անցյալը անցյալում է։ Հիմա ժամանակն է, որ երկու ժողովուրդներն էլ տեսնեն, թե ինչ հնարավորություններ կան հարաբերությունները կարգավորելու համար։ Մասնավորապես՝ տնտեսական դաշտում մեծ ներուժ կա, Հայաստանի և Ադրբեջանի միջև «Խաղաղության պայմանագրի» կնքման դեպքում դրանից կօգտվի ամբողջ տարածաշրջանը»,–ասաց նա։

Անդրադառնալով Հայաստանի ներկայացրած «Խաղաղության խաչմերում» նախագծին, և դրա հնարավոր ազդեցությանը տարածաշրջանում, Մաջիդ Թախտ Ռավանչին ասաց.

«Կարծում եմ, որ հարևան երկրների միջև կապը փաստ է, և դա պետք է հարգել։ Հարևան երկրների միջև տրանսպորտային միջանցքները, այդ երկրներին կապող երթուղիները կարևոր են առևտրային հարաբերությունների զարգացման տեսանկյունից։ Մենք աջակցում ենք հարևան երկրների միջև կապերի դիվերսիֆիկացմանը, դա լավագույն միջոցն է, որի շնորհիվ ժողովուրդները կարող են օգուտներ քաղել իրենց երկրների հարաբերություններից։ Իրանը և Հայաստանը որպես հարևաններ կարող են օգտագործել տարբեր հնարավորություններ։ Օրինակ, Հայաստանը կարող է հասնել Իրանի մյուս հարևաններին՝ օգտվելով Իրանի ճանապարհներից ու երկաթուղային համակարգից։ Եվ հակառակը, Իրանը Հայաստանի միջոցով կարող է միանալ Հայաստանի հարևան երկրներին, ուստի հաղորդակցությունները կարևոր են հարևան երկրների միջև առևտուրը դիվերսիֆիկացնելու համար։

Հարցին, թե ինչպես է Թեհրանը գնահատում այն, որ Հայաստանը զարգացնում է նաև համագործակցությունը ԵՄ–ի հետ, Իրանի փոխարտգործնախարարը պատասխանեց.

«Ցանկանում եմ ընդգծել, որ հարաբերությունների զարգացումը յուրաքանչյուր ինքնիշխան երկրի ներքին գործն է։ Դա վերաբերում է նաև ԵՄ–ի հետ Հայաստանի հարաբերություններին։ Մենք չենք խառնվում մեր հարևանների ներքին որոշումներին։ Հայաստան–ԵՄ հարաբերությունների զարգացումը դրական ենք գնահատում։ Այդ համատեքստում կարող են առաջ գալ Հայաստան–Իրան–ԵՄ եռակողմ գործակցության հնարավորություններ, ինչը մենք կողջունենք։ Կարող ենք տարածաշրջանը միասին  զարգացնել, կարելի է մտածել այդ մասին»։

Խոսելով այն մասին, որ վերջին շրջանում քննարկվում է Ադրբեջանի՝ Աբրահամյան համաձայնագրերին հնարավոր միանալը, և որ Ադրբեջանը շարունակում է Իսրայելի նավթի հիմնական մատակարարներից մեկը լինել, նա ասաց.

«Աբրահամյան համաձայնագրերի մասով մեր դիրքորոշումը հստակ է, չենք կարծում, որ դա կարող է նպաստել Մերձավոր արևելքում խաղաղությանն ու անվտանգությանը։ Պաղեստինը չպետք է օկուպացվի, և սա ամենակարևորն է, որ պետք է մեր տարածաշրջանին։ Իսրայելը կարող է օգտագործել բոլոր հնարավորությունները ուշադրությունը շեղելու տարածաշրջանի իրականն խնդիրներից։ Քանի դեռ Պաղեստինն օկուպացված է, դիմադրությունը կշարունակվի, քանի որ մարդիկ չեն կարող ընդունել իրենց նկատմամբ գերիշխանությունը և օկուպացիան։ Իսրայելցիները կարող են մտածել, թե տարբեր մեթոդներով կարող են շեղել միջազգային հանրության և Մերձավոր արևելքի ուշադրությունը՝ հեռանալու Պաղեստինյան պետության ստեղծման անհրաժեշտությունից։