Որքա՞ն արժեն Պուգաչովայի, Սոբչակի, Լեպսի եւ այլ ռուս աստղերի ելույթներն Ամանորին
Ռուսական «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին հայտնի են դարձել կորպորատիվներում
ելույթների համար հանրահայտ մարդկանց հոնորարները։
Եթե դեռ անցած տարի Օլգա Բուզովան համաձայնում էր կորպորատիվ վարել10 000 եվրոյով, ապա հիմա «Дом 2» -ի աստղը բարձրացրել է գինը մինչեւ 30 000 եվրո։
Մոտավորապես նույնքան արժեն Քսենիա Սոբչակի ծառայությունները։ Կորպորատիվ վարելու համար նախագահի հավանական թեկնածուն պահանջում է 20-35 հազար եվրո։ Բացի դրանից պատվիրատուն պետք է վճարի Սոբչակի թռիչքը բիզնես կարգով ու VIP սրահում սպասարկման վճարը։

Նույնքան արժեն նաեւ ռեփ բաթլների աստղեր Գնոյնիի ու Օքսիմիրոնի ծառայությունները։ Նրանցից յուրաքանչյուրի ելույթն արժե 20-30 հազար եվրո։
Գրիգորի Լեպսը ձեզ համար անձամբ կերգի, եթե նրան վճարեք 50 հազար եվրո։ Նման «առատաձեռն» առաջարկությունը միայն Մոսկվայում է գործում։ Իսկ մարզերում երգչի երկրպագուները ստիպված են Լեպսի ելույթի համար կրկնակի շատ վճարել։

Նմանատիպ «ակցիա» էլ Ֆիլիպ Կիրկորովի մոտ է գործում՝ 50 հազար եվրո՝ Մոսկվայում, 100 հազար՝ մայրաքաղաքի սահմաններից դուրս։ Ընդ որում՝ մայրաքաղաքից դուրս պատվիրատուները պետք է վճարեն նաեւ երգչի ուղեւորավարձը։ Ըստ երեւույթին՝ երգիչն իր բարձր հասակի պատճառով նույնիսկ բիզնես կարգում իրեն հարմարավետ չի զգում։

Եթե դուք որոշեք լսել հայհոյանքներ ու դրա համար դեռ մի բան էլ վճարել՝ ապա ամանորյա տոնակատարությունների համար հրավիրեք Սերգեյ Շնուրովին։ Նրա ելույթի համար ստիպված կլինեք 250-300 հազար եվրո վճարել։

Ընդ որում՝ բոլոր մնացած օրերին «Լենինգրադ» խումբը պատրաստ է աշխատել 2․5-3 անգամ քիչ գումարով։ Ու վերջապես ամենաթանկ ռուս արտիստների ցուցակը գլխավորում է ԱլլաՊուգաչովան։ Ռուսական էստրադայի պրիմադոննան պատրաստ է ձեզ համար կատարել իր հիթերը 350 հազար եվրոյով։ Եթե ելույթը Մոսկվայում է՝ Ալլա Բորիսին պատրաստ է զեղչել մեկ յոթերորդ մասը։ Ըստ երեւույթին՝ հանուն կլորիկ գումարի։

















































Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը