Մալայզիացի տղամարդը տուն է բերել «աղջկա», որը պարզվել է՝ հիջաբով տղամարդ է
Մալայզիայում տղամարդը տուն է բերել «աղջկա», որը պարզվել է՝ հիջաբով ծպտված տղամարդ է, հայտնում է World of Buzz-ը։
Մալայզիայի Պոնտյան քաղաքում արտասովոր դեպք է տեղի ունեցել։ Տեղացի տղամարդը տուն է բերել իր նոր ընկերուհուն, ում հետ ծանոթացել է ծանոթությունների հավելվածի միջոցով, սակայն ընտանեկան հանդիպումը վերածվել է մեծ բացահայտման։ Կնոջ ավանդական մուսուլմանական հիջաբի տակ թաքնված է եղել մի տղամարդ:
Ինչպես սոցցանցերում հայտնել է խաբված տղամարդու քույրը, նրա եղբայրը սոցցանցերում երեք շաբաթ շարունակ շփվում էր Հիդայա անունով աղջկա հետ։ Նոր ընկերուհին ներկայացել է՝ որպես որբ Սաբահից, ով այժմ ապրում է Կուալա Լումպուրում։
Ընտանիքը ջերմորեն ընդունել է հյուրին, բայց գրեթե անմիջապես նկատել է անհամապատասխանություններ։ Հիդայան նախապես զգուշացրել էր, որ նա ունի «խոշոր կազմվածք և տղայական բնավորություն», իսկ ուղարկված լուսանկարները տարօրինակ տեսք ուներ։ Աղջիկը շատ խոշոր էր թվում: Բացի այդ, նա կտրականապես խուսափել է իր դեմքը ցույց տալուց, իսկ երբ Մայայի քույրը փորձել է ավելի մոտիկից նայել նրան, նա հանկարծ վազել է լոգարան։
Երեկոյան տանտիրուհին հյուրին խնդրել է քնելուց առաջ հանել հիջաբը, սակայն վերջինս հրաժարվել է։ Երբ «հարսնացուն» քնել է, հարազատները նրա վրայից հանել են հիջաբը և զարմացել՝ տղամարդու հայտնաբերելով։
Իրավապահ մարմինները հետաքննում են դեպքի բոլոր հանգամանքները։

















































Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են