Կիեւը համաձայն է Թրամփի հետ Ղրիմի հարցում
Կիեւ, 15 փետրվարի, 2017թ., — REGNUM Սպիտակ տան մամլո–քարտուղար Շոն Սպայսերի հայտարարությունը այն մասին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունի, որ Ռուսաստանը «կվերադարձնի» Ղրիմը, արդարացի է, գտնում է Ուկրաինայի նախագահի մամլո քարտուղար Սվյատոսլավ Ցեգոլկոն։ Ղրիմը պետք է «վերադարձվի» Ուկրաինային, գրել է նա իր ֆեյսբուքյան էջում։
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր REGNUM–ը, Սպայսերը փետրվարի 14-ին հայտարարել էր, որ Թրամփը սպասում է ուկրաինական հակամարտության կարգավորմանն ուղղված Մոսկվայի գործողություններին։ «Նախագահ Թրամփը պարզ հասկացրել է, որ սպասում է, որ Ռուսաստանը Ուկրաինայում կթուլացնի ճնշումները եւ ետ կվերադարձնի Ղրիմը», – ասել է նա։
Սպայսերը հավաստիացնում է, որ ամերիկյան նախագահը տրամադրված է Մոսկվայի հետ երկխոսության, եւ հույս ունի, որ՝«ի տարբերություն նախորդ վարչախմբի», դա իրեն կհաջողվի։ Թրամփի համար կարեւոր է լիկվիդացնել «Իսլամական Պետություն» խմբավորման ահաբեկիչներին, եւ այդ հարցում Մոսկվայի հետ համագործակցությունը անհրաժեշտ է։
Հիշեցնենք, որ հուլիսի 31-ին, այդ ժամանակ դեռ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ նախագահ ընտրվելու դեպքում պատրաստ է քննարկել Ղրիմը Ռուսաստանի մաս ճանաչելու հարցը։
«Որքանով որ ես տեղյակ եմ, Ղրիմի ժողովուրդը ուզում է լինել Ռուսաստանում, այլ ոչ այնտեղ, որտեղ մինչ այդ են եղել»,– ասել էր նա, «եւ դա նույնպես պետք է հաշվի առնել»։ Թրամփը նշել էր, որ Ուկրաինան գտնվում է անկարգ վիճակում, եւ այդտեղ իրենց դերն ունեն նաեւ ԱՄՆ ղեկավարությունը եւ նախագահ Բարաք Օբաման։
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը