Մասկի կարողությունն այժմ կազմում է 321 միլիարդ դոլար: Սակայն այն արագորեն նվազում է։ Հիմնական պատճառը նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո Tesla-ի բաժնետոմսերի ավելի քան 40% անկումն է։
Ներկայանալով որպես բյուրոկրատիայի դեմ պայքարի մարտիկ՝ Մասկը ահռելի վնաս է հասցրել իրեն և իր ընկերությանը: Նրան քննադատել են զանգվածային կրճատումների համար, որոնք Մասկի հակառակորդներն անվանում են կամայական։ Tesla-ի ավանդական հաճախորդների բազան՝ ազատական տրամադրված գնորդները, երես են թեքում ընկերության ղեկավարից:
Փետրվարին Tesla-ն վաճառել է 43 հազար 650 ավտոմեքենա՝ նախորդ տարվա համեմատ 6%-ով պակաս: Եվրոպայում վերջին շրջանում վաճառքի ծավալները նվազել են 75%-ով: Ավելին, ագրեսիվ ակտիվիստները հրկիզում էին Tesla-ի ավտոմեքենաները և ցուցասրահներում «նացիստներ» տիպի կարգախոսներ գրոտում։
Այս ամենը անհանգստացնում է ներդրողներին։ Ներդրումային բանկիր Ռոս Գերբերն արդեն կոչ է արել Մասկին հեռանալ Tesla-ի գործադիր տնօրենի պաշտոնից, քանի որ նրա թունահարույց կերպարը վնասում է ընկերությանը:

















































Իլոն Մասկը սպառնացել է դատի տալ գերմանական ZDF հեռուստաալիքին՝
Իլոն Մասկը համաշխարհային պատմության մեջ դարձել է առաջին դոլարային տրիլիոնատերը
Ինչու է Իլոն Մասկի հարստությունը դառնում համաշխարհային մասշտաբի սպառնալիք
Մասկը կարող է տրիլիոնատեր դառնալ
Իլոն Մասկը անողոք ծաղրի է ենթարկվել «Ես միշտ կսիրեմ քեզ» արտահայտությամբ արհեստական բանականության տեսանյութից հետո
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Կասեցվել է «Պանիր Լոռի» և «Կաթի սեր» արտադրատեսակների արտադրությունը