Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավորը կոչ է արել վերջ տալ արվեստի գործիչների հանդեպ ճնշումներին
Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Սելինա Դողանը խորհրդարանական իր վերջին ելույթի ընթացքում կոչ է արել Թուրքիայի իշխանություններին դադարեցնել արվեստի գործիչների նկատմամբ գործադրվող ճնշումները: Այս մասին Tert.am-ին հայտնել են Դողանի մամուլի ծառայությունից:
Հայազգի պատգամավորը հիշեցրել է օրեր առաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունն այն մասին, որ անցնող 14 տարվա (նկատի ունի իր հիմնած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանության գալուց ի վեր - tert.am) մեծագույն փոփոխությունների հետ միասին Թուրքիայի ամենամեծ բացերը կրթական և մշակութային ոլորտների հետ են կապված: Սելինա Դողանն Էրդողանի այս հայտարարությունը որակել է որպես ինքնախոստովանություն և հիշեցրել, որ Թուրքիան Իրանից հետո աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում մշակութային գործիչների նկատմամբ գործադրվող ճնշումների ամոթալի ցուցակում:
«Այս ցուցակում Թուրքիային են հետևում Եգիպտոսը, Նիգերիան, Չինաստանը, Մալայզիան, Սիրիան, Տանզանիան և Ուզբեկստանը: Այս ամոթալի ցուցակից դուրս գալու համար պետք է անհապաղ դադարեցվեն արվեստի և արվեստի գործիչների հանդեպ գործադրվող ճնշումները», - հայտարարել է Դողանը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը