Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Վերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7 %-ով. Ռոմանոս Պետրոսյան ՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել Իշխան Սաղաթելյանի վերաբերյալ Ազատազրկում հանուն սիրո Թրամփը հայտարարել է, որ կլուծի Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերել չկամենալու խնդիրը Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը Իտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակները Մահմուդ Քալարին կգլխավորի «Ոսկե ծիրան»- ի Տարածաշրջանային մրցույթի ժյուրին Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին Կանանց ազգային հավաքականը մեկնարկում է ելույթները Եվրոպայի առաջնությունում Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնը

Վերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7 %-ով. Ռոմանոս ՊետրոսյանՔԿ-ն քրեական վարույթ է նախաձեռնել Իշխան Սաղաթելյանի վերաբերյալԱզատազրկում հանուն սիրոԹրամփը հայտարարել է, որ կլուծի Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերել չկամենալու խնդիրըԺաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքինChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունըԻտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակներըՄահմուդ Քալարին կգլխավորի «Ոսկե ծիրան»- ի Տարածաշրջանային մրցույթի ժյուրինՄասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջՄբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի ՌոնալդոյինԿանանց ազգային հավաքականը մեկնարկում է ելույթները Եվրոպայի առաջնությունում Կապան Ֆեստ 2026․երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոնըԲեթհովենյան երեկո՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ներկայացմամբՍոֆիայի ամենագեղեցիկ փողոցներից մեկը կկոչվի «Հայաստան ճեմուղի»Եվրոպայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակԸնտրություններում ժողովրդավարական գործընթացները լուրջ փորձության ենթարկվեցին․ Արթուր ՍաքունցԽստորեն դատապարտելի է․ ՄԻՊ-ը՝ Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած միջադեպի մասինՀրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը․ ԿԲԾեծկռտուք Երևանի ավագանու նիստում․ միացան նաև կանայքԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներՀաստատվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների և գլխավոր տնօրենի ընտրության հանձնաժողովների կազմերըՌԴ-ն խոստանում է պաշտպանել Բելառուսին՝ «պայմանագրով նախատեսված միջոցառումների ամբողջ համալիրը» կիրառելովԸնդդիմադիր ուժերի մեծ հատված քաղաքական ուժեր չեն. ԳալջյանՓաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. ՈւշակովՂրիմում նավթային օբյեկտ է թիրախավորվելՎառելիք տեղափոխող բեռնատարը բախվել է գնացքին․ հրդեհի նշաններ չկան DW․ ԱՄՆ–Իրան համաձայնությունը կարո՞ղ է դիտվել որպես «Հեզբոլլահի» հաղթանակԱՄՆ-ի հետ պայմանավորվել ենք արտերկրում իրանական ակտիվների ապասառեցման վերաբերյալ. Ղալիբաֆ ԱՄՆ Կոնգրեսում տեղի կունենա մամուլի ասուլիս Բաքվում հայ գերիների բանտարկության մասինԱրտաշատում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվելԿմիավորվի՞ ընդդիմությունը, և արդյո՞ք դա ուշացած չէՀայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրամիություն. ԿոսՊետական բյուջեի ծախսերը հունվար-մայիսին աճել են 4.5%-ովՇիշ նետոցի, ձեռնամարտ ու ապտակներ. ծեծկռտուք Երեւանի ավագանիում (տեսանյութ)Սանդուն կոչ է արել արագացնել ԵՄ-ին երկրի անդամակցության գործընթացըՈւշակովը խոսել է Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակիցՀունիսի 28-ին մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունըՀուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթԱմիրյան փողոցը կանվանափոխվի. այն կկոչվի Պապ թագավորի փողոցՔննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված քայլերըԽուզարկություն՝ Իշխան Սաղաթելյանի բնակարանումFreedom Broker Armenia-ն Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի ռազմավարական գործընկերն էԻրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել էԱրմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտելՊաշտպանություն և անվտանգություն. ՆԳՆ պատվիրակությունը Փարիզում մասնակցել է «Eurosatory 2026» ցուցահանդեսինՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքի տիրապետմանըԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կմեկնի ԱՄԷ, Քուվեյթ և ԲահրեյնԱշխատատեղի ստեղծումը պետք է դիտարկվի որպես վերակառուցման և խաղաղության պահպանման համար․ ՀովհաննիսյանՀարցազրույց Գեղամ Նազարյանի հետՊենտագոնը Իրանի դեմ պատերազմի համար պահանջում է լրացուցիչ 80 միլիարդ դոլար
Աշխարհ

Իսրայել-Ադրբեջան դաշինքն առաջին հերթին ուղղված է Իրանի դեմ

«Փաստ» օրաթերթը գրում է.
Ադրբեջանի նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության բաժնի ղեկավար Հիքմեթ Հաջիևը հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Ըստ պաշտոնական հաղորդագրության, կողմերը քննարկել են Ադրբեջանի և Իսրայելի երկկողմ համագործակցության հարցերը, ինչպես նաև տարածաշրջանային իրադարձությունները։
Անդրադառնալով այս թեմային՝ «Հանրապետության հրապարակ» տելեգրամյան ալիքը հիշեցնում է, որ Խաղաղության խնդիրների ուսումնասիրության ստոկհոլմյան միջազգային ինստիտուտի (SIPRI) տվյալների համաձայն, 2016-2020-ին Ադրբեջան ներկրվող սպառազինության 70 տոկոսը եղել է Իսրայելից։
Մյուս կողմից՝ Ադրբեջանը հանդիսանում է Իսրայել նավթի հիմնական մատակարարներից մեկը։ Իսրայելական տնտեսությունն ունի զգալի կախվածություն ադրբեջանական նավթից, իսկ Ադրբեջանը արցախյան պատերազմից հետո ցանկանում է վերազինել իր բանակն ու զգում է իսրայելական ռազմական տեխնոլոգիաների ու արդի զինատեսակների կարիքը։«Իսրայելական արդյունաբերական հսկան՝ «Ավիացիոն արդյունաբերություն» պետական պաշտպանական կոնցեռնը (IAI), դեռ 2023 թվականին միջպետական պայմանագիր է ստորագրել Ադրբեջանի Հանրապետության «Ազերկոսմոս» տիեզերական գործակալությանը երկու OptSat500 դիտարկման արբանյակների մատակարարման վերաբերյալ, որոնք ունակ են անսովոր բարձր լուծաչափով երկրի մակերեսի նկարահանումներ կատարել: Արբանյակների արժեքը, իսրայելական Globes տնտեսական պարբերականի տվյալներով, կազմում է 120 մլն դոլար:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաեւ այն մասին, որ իսրայելական արտադրողն Ադրբեջանի քաղաքացիներից բարձր որակավորում ունեցող անձնակազմ կպատրաստի ձեռք բերված սարքավորումների աշխատանքի եւ տեխնիկական հսկողության համար»,-նշում են հեղինակները՝ հավելելով, որ, բացի այդ, իսրայելական Soltam ընկերությունը Ադրբեջանին է մատակարարում ականանետեր և արկեր, «Tadiran Communications»-ը` կապի միջոցներ, իսկ «Israeli Military Industries» ընկերությունը` հրթիռներ: Իսրայելը Բաքվին է մատակարարում նաև անօդաչու թռչող սարքեր: Վերջին տարիների ընթացքում Ադրբեջանը Իսրայելից գնել էր Heron, Hermes-450, Hermes-900 անօդաչու թռչող սարքեր:Նշվում է նաև, որ Ադրբեջան-Իսրայել տնտեսական կապերը չեն սահմանափակվում միայն նավթի առևտրով։
Երկրները համագործակցում են նաև գյուղատնտեսական, տեղեկատվական տեխնոլոգիաների և բժշկության ոլորտներում։«Երկկողմ հարաբերությունների զարգացմանը նպաստում են նաև Ադրբեջանի հրեական համայնքը և կառույցները, ինչպես նաև Իսրայելում գործող ադրբեջանական նմանատիպ կառույցները: Նշենք, որ Ադրբեջանում գործում են հրեական բազմաթիվ կազմակերպություններ, դպրոցներ, սինագոգներ, կրթական-մշակութային միություններ, որոնց թվում «Սոխնութ» գործակալությունը, բարեգործական «Հեսեդ-Հերշոն» կազմակերպությունը, հասարակական-մշակութային JCC կենտրոնը, երիտասարդական «Գիշել» ակումբը, բացի այդ Բաքվում լույս են տեսնում «Մեր Իսրայել», «Օր-Շել յանու» թերթերը: Բացի այդ, ակտիվ է նաև ադրբեջանական համայնքը Իսրայելում, որը համախմբված է Մերձավոր Արևելքի ադրբեջանցիների կոնգրես կոչվող կազմակերպության շուրջ: Բացի այդ, Իսրայելում գործում է նաև «Իսրայել-Ադրբեջան» միջազգային ասոցիացիան»,-նշում է տելեգրամյան ալիքը:Մի քանի տարի առաջ Wikileaks-ի հրապարակած ամերիկացի դիվանագետների գաղտնի զեկուցագրերից մեկում նշվում էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, բնութագրելով Իսրայելի հետ Ադրբեջանի հարաբերությունները նշել էր, որ այդ հարաբերությունները այսբերգի են նման, որի 9/10-րդ մասը տեսանելի չէ օտարների աչքերին:
Ըստ հեղինակների, Իսրայելի համար Իրանը թիվ մեկ ռազմաքաղաքական հակառակորդն է Մեծ Մերձավոր Արևելքում։ Եթե Լիբանանն ու Սիրիան Իրանի համար էին պլացդարմ ընդդեմ Իսրայելի, ապա Իսրայելի համար Իրանին սահմանակից Ադրբեջանն է ռազմական հենակետ ընդդեմ Իրանի, որտեղից հրեական պետությունն իրականացնում է հետախուզական և այլ գործողություններ Իրանի դեմ։«Տեղեկություններ կան, որ Իսրայելն Ադրբեջանի ու Իրանի սահմանամերձ շրջաններում՝ Արաքսի հովիտ, ունի ռազմական և հետախուզական կառույցներ։ Իսրայելական մասնագետներն ու ԱԹՍ-ները զգալի աջակցություն են ցուցաբերել Ադրբեջանի բանակի վերազինման գործում՝ Արցախյան պատերազմին նախորդող շրջանում և դրա ընթացքում։
Իրանի կազմաքանդումն էթնիկկրոնական սահմաններով բխում է Իսրայելի շահերից, իսկ Ադրբեջանն այս պարագայում կարող է իր հսկողությունը սահմանել Իրանական Ադրբեջանի նկատմամբ՝ պանթուրքական ռազմավարության շրջանակներում։Այսպիսով, էներգետիկ և ռազմա-տեխնիկական համագործակցությունն ԻսրայելԱդրբեջան հարաբերությունների հիմքում են։ Այդ կապերի ամրապնդմանը նպաստում են նաև անգլո-սաքսոնական ուժերը, որոնք Իրանի դեմ ձևավորել են Իսրայել-ԹուրքիաԱդրբեջան կոալիցիան»,-նշում են հեղինակները և հավելում, որ Իրանի հզորացումը չի բխում Իսրայելի ու Ադրբեջանի շահերից, և այս առումով ադրբեջանա-իսրայելական դիրքորոշումները նույնպես համընկնում են։