«Ինչպես պիտի մենք Ռուսաստանում, ես՝ ՌԴ Պետդումայի պատգամավորս, վերաբերվենք դրան։ Իհարկե, որպես հաշվեհարդար։ Ես այդ առնչությանբ+ հայտարարություն եմ արել (https://t.me/konstantinzatulin/3435), հուսով եմ՝ տեղյակ եք։ Կարծում եմ, որ սա անձնական հաշվեհարդարի ակտ է Լեռնային Ղարաբաղի ղեկավարության դեմ։ Բոլոր այդ մարդիկ, որոնց վերաբերում է խոսքը, երկար տարիներ եղել են Ադրբեջանի ղեկավարության գործընկերները բանակցություններում, երբ խոսքը վերաբերում էր Մինսկի խմբի շրջանակում խաղաղ կարգավորման ընդհանուր գործընթացին, որն այսօր նրանք չեն ցանկանում ընդունել Ադրբեջանում կամ բանակցային այլ ձևաչափերում»,- նշել է նա:
Ըստ Կոնստանտին Զատուլինի՝ այս դատաստանն արտացոլում է ընդհանրապես հայության և մասնավորապես արցախահայության նկատմամբ հաղթանակը շարունակաբար տոնելու՝ Ադրբեջանի իշխանությունների ընդհանուր ձգտումը։
«Որովհետև դա ուղեկցվում է ոչ միայն պահանջներով, ձերբակալություններով ու դատավարություններով, այլ նաև այլ գործողություններով։ Պատմության ազատ մեկնաբանություն, ըստ որի հայերի համար ընդհանրապես տեղ չկա ոչ միայն Լեռնային Ղարաբաղում, այլև ամբողջ Կովկասում։ Այն փաստով, որ այսօր փորձ է արվում մշակութային պատմությունը հետին թվով վերաշարադրել։ Բոլորիս քաջ հայտնի պատմական հուշարձանները 5-րդ դարի վանքերը, ինչպես, օրինակ, Ամարասը։ Կամ, ասենք, 12-րդ դարը, ինչպես Գանձասարը կամ Դադիվանքը, ալբանական են հռչակվել։ Լեռնային Ղարաբաղի պատմության և մշակույթի այս և այլ հուշարձաններն առնչվում են մի ժամանակաշրջանի, երբ ադրբեջանցիները ոչ միայն տվյալ տարածքում չեն գտնվել, այլև բնության մեջ ընդհանրապես, որպես ազգ, գոյություն չունեին:
Անշուշտ, ադրբեջանցիները հարյուրավոր տարիներ ապրել են այս տարածքում հայերի հարևանությամբ, կողքին կամ հայերի հետ միասին: Բայց ոչ՝ հայերից առաջ։ Ինչը, իմ կարծիքով, ակնհայտ է բոլորի համար, բացի բուն Ադրբեջանի ղեկավարությունից։ Այս ամենն ուղեկցվում է ծաղրով այն ամենի նկատմամբ, ինչը թանկ է Լեռնային Ղարաբաղի բնակիչների համար։ Որոշ խորհրդանշական հուշարձանների ոչնչացումով: Ազգային ժողովի տանիքները կամ Լեռնային Ղարաբաղի տարածքում առանձին անձանց հուշարձանների ոչնչացումով:
Այս ամենն ուղղված է նրան, որպեսզի Լեռնային Ղարաբաղ, իբր թե, հնարավորինս շուտ «վերադառնա» Ադրբեջանի մշակութային, էթնիկ, ազգային, պետական տարածություն»,- նշել է քաղաքական գործիչը։

















































Փաշինյանը մատը մատին չխփեց. Զատուլինը Բաքվի դատավարության մասին (տեսանյութ)
Բաքվում ընթացող դատաքննության մասին «Լազարյան ակումբը» փաթեթ է պատրաստում (տեսանյութ)
ԼՂ ղեկավարների «դատավարությունը» անձնական վրեժխնդրություն է Ալիևի կողմից. Զատուլին
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են