Երկուշաբթի օրը լրագրողների հետ զրույցում նա թվարկել է մի քանի ծրագրեր, որոնք խիստ առարկություններ են առաջացրել ԱՄՆ ներկա վարչակազմի կողմից՝ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ: Մամուլի խոսնակը, մասնավորապես, նշել է Սերբիայում ռասայական եւ բազմազանության, հավասարության եւ ներառականության ընդլայնման ծրագիրը, որն արժեցել է 1,5 մլն դոլար, Կոլումբիայում «տրանսգենդեր օպերայի» բեմադրությունը, որը ֆինանսավորվել է 47 հազար դոլարի չափով, եւ 32 հազար դոլարի հատկացումը Պերուում տրանսգենդեր կերպարներով կոմիքսների թողարկման համար: «Ես չգիտեմ, թե դուք ինչպես, բայց որպես հարկատու ես չեմ ուզում, որ իմ դոլարները վատնվեն նման հիմարությունների վրա: Եվ ես գիտեմ, որ ամերիկացի ժողովուրդը նույնպես չի ցանկանում դա: Եվ [ԱՄՆ] նախագահ Թրամփը հրահանգել է Իլոն Մասկին անել դա դաշնային կառավարությունում խարդախությունները, վատնումները եւ իշխանության չարաշահումներն արմատախիլ անելու համար»,- ասել է Լիվիթը:
Նրա խոսքով՝ «վերջին մի քանի տարիների ընթացքում USAID-ում տեղի է ունեցել «վատ բան, [իշխանության չարաշահում]»: Կազմակերպությունն իր աշխատանքում ունեցել է «խելահեղ առաջնահերթություններ», համոզված է Լիվիթը։
Մամուլի խոսնակը հերքել է այն միտքը, որ Մասկը կարող է գիտելիքներ եւ փորձ չունենալ՝ USAID գործունեությունը համարժեք գնահատելու համար։ «Առաջին հերթին, Իլոն Մասկը գործարար է, որը հազվադեպ է հանդիպում մեկ սերնդի ընթացքում»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը: Նա Մասկին անվանել է «նախագահ Թրամփի մեծ դաշնակից եւ ընկեր»։ «Եվ ես կարծում եմ, որ Իլոն Մասկը ողջամտություն ունի»,- ասել է Լիվիթը: Նա դժվարացել է պարզաբանել, թե արդյոք Մասկին հասանելի է գաղտնի տեղեկատվության հետ աշխատանքը, եւ եթե այո, ապա գաղտնիության ինչ մակարդակի:
Սպիտակ տան մամուլի գրասենյակը ավելի ուշ հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ USAID-ն իրականում ծախսել է «հարյուր միլիոնավոր դոլարներ» «Աֆղանստանում ափիոնի կակաչի աննախադեպ մշակմանը եւ հերոինի արտադրությանն աջակցելու համար», ինչպես նաեւ «հարյուր հազարավոր դոլարներ»՝ սնունդ գնելու համար «Սիրիայում Ալ-Քաիդայի ահաբեկչական խմբավորման հետ կապված զինյալների համար»։ USAID-ը «տասնամյակներ շարունակ» անպատասխանատու է եղել հարկատուների առաջ եւ իրականում զբաղված է եղել ամերիկյան կառավարության բյուրոկրատների «անձնական նախագծերով», գրել է Սպիտակ տունը մամուլի հաղորդագրությունում։

















































Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են