Թուրքիայում ընդդիմադիր «Զաման» պարբերականի կին լրագրողը դատապարտվել է 7.5 տարվա ազատազրկման
Թուրքիայում ընդդիմադիր «Զաման» պարբերականի լրագրող Այշենուր Փարըլդաքը դատապարտվել է յոթուկես տարվա ազատազրկման, այս մասին հաղորդում է «Անադոլու» գործակալությունը:
Նշենք, որ «Զաման» պարբերականի խմբագրության շենքն ու ամբողջ գույքը պետականացվել են դեռևս անցյալ տարվա մարտին, իսկ ռազմական հեղաշրջման փորձից հետո պարբերականի գործունեությունն ընդհանրապես դադարեցվել էր:
Փարըլդաքը Անկարայի թիվ 14 ծանր հանցագործությունների դատարանի կողմից մեղադրվել է 2016թ.-ի հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի կազմակերպիչը համարվող Ֆեթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» խմբավորման անդամ լինելու համար:
Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն:
Կին լրագրողը, սակայն, դատարանում չի ընդունել իր մեղքն ու հայտնել է, որ իր միակ մեղքը «Զաման» պարբերականի աշխատակից լինելն էր:
«Միակ մեղքս «Զաման»-ում աշխատելն էր: Երանի չաշխատեի: Թերթի առաջատար դեմքերը բոլորն այժմ դուրս են եկել երկրից, մամուլի ազատության մասին սոցցանցերում հրապարակումներ են անում: Ես պահանջում եմ ազատ արձակել ինձ», - ասել է Փարըլդաքը դատարանի դահլիճում:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին