Ազգային ժողովը շարունակում է աշխատանքները
Երեւանում հունվարի 20-ին աշխատանքն է սկսել 8-րդ գումարման Ազգային ժողովի գարնանային նստաշրջանը։
Նրա առաջին քառօրյայի օրակարգում 31 հարց է։ Դրանցից 10-ը կքննարկվի երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ, մյուսները՝ առաջին։ Դրանց թվում են Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրությունը, առողջապահության մշտականխորհրդարանական հանձնաժողովի նախագահի ընտրությունը, «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում, ինչպես նաեւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, «Տեսալսողական լրատվամիջոցների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը, «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը, «Պաշտպանության մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, «Սննդի անվտանգության մասին»օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը, «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը, «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը, «Պետական գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագիծը եւ այլն։


















































Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Սևանում տեղի է ունեցել «Sevan AgriTech Summit»-ը
ՏԿԵ և պաշտպանության նախարարները Լոռի բերդ համայնքում ծանոթացել են պետություն-մասնավոր համաֆինանսավոր...
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից