ՆԳ նախարարը հրաժարվել է մեկնաբանել հունիսի 12-ի իրադարձությունները
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հրաժարվել է մեկնաբանել հունիսի 12-ի իրադարձությունները։
Հիշեցնենք, որ հունիսի 12-ին Ազգային ժողովի մոտ տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանները հատուկ միջոցների կիրառմամբ տուժել էին մեկ տասնյակից ավելի քաղաքացիներ, այդ թվում՝ լրագրողներ։
Հունվարի 16-ի մամուլի ասուլիսում նախարարը հիշեցրել է, որ հունիսի 12-ի դեպքերի հետ կապված քրեական գործեր կան։ «Եղել են նաեւ ծառայողական քննություններ, դրանք օրենքով դադարեցվել են, քանի որ քրեական գործ կա։ Այս փուլում գնահատական տալը կնշանակի միջամտել մեկ այլ գերատեսչության աշխատանքին»,- նշել է Սարգսյանը։
Նա կրկնել է, որ զանգվածային ակցիաների ժամանակ ուժի կիրառման հետ կապված խնդիրներ կան եւ ասոլ է, որ իր հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի վերջին տարիների զանգվածային ակցիաները՝ պարզելու, թե ինչն է լավ կազմակերպված եւ ինչ խնդիրներ կան։ Միեւնույն ժամանակ, արդեն սկսվել է մի խումբ աշխատակիցների վերապատրաստումը ուժի կիրառման հետ կապված, որի նպատակն է հետեւողականորեն վերապատրաստել բոլոր աշխատակիցներին։
Նախարարը նաեւ նշել է որ հասարակությունը գործնականում հոմանիշ է համարում «բռնության կիրառումը» եւ «պարտադրանքի միջոցը», թեեւ երկրորդը կարգուկանոն պահպանելու պետության լիարժեք իրավունքն է։
Խնդիրն այն է, թե որքանով են համաչափ այդ միջոցները, ավելացրել է ՆԳՆ ղեկավարը՝ վերադառնալով ուժի կիրառման չափանիշների ներդրման անհրաժեշտության հարցին։


















































Չեմ հերքի նոր ոստիկանապետի և Քանաքեռցի Տույի ազգակցական կապերի մասին տեղեկատվությունը․ Արփինե Սարգսյան
ՀՀ–ում հավելյալ գումարով հնարավոր է վարորդական իրավունքի քննությունը վերահանձնել մյուս օրը
ՔՊ–ական պատգամավորը Մերձավանում տեղի ունեցած սպանության համար մեղադրեց ոստիկաններին
Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Սթիվ Ուիթքոֆն ու Ջարեդ Քուշները առաջիկա օրերին կայցելեն Ուկրաինա
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Սինգապուրի վարչապետը շնվորհավորել է Փաշինյանին
Հայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր