ԱՄՆ-ն Վրաստանին հակատանկային հրթիռային համալիրներ կվաճառի
ԱՄՆ Պետքարտուղարությունը հավանություն է տվել Վրաստանին 75 մլն դոլար արժողությամբ Javelin շարժական հակատանկային հրթիռային համալիրների վաճառքին: Այս մասին երկուշաբթի՝ նոյեմբերի 20-ին, հայտնել են ԱՄՆ պաշտպանության նախարարության Պաշտպանական համագործակցության եւ անվտանգության գործակալության (DSCA) մամուլի ծառայությունից, փոխանցում է «Գերմանական ալիքը»:
Վարչությունից հստակեցրել են, որ ԱՄՆ Կոնգրեսի օրենսդիրներին են փոխանցել հավաստագրերը, որոնք իրազեկում են գործարքի մանրամասների մասին:
Վրաստանի կառավարությունն ավելի վաղ Վաշինգթոնին հարցում էր ուղարկել 410 Javelin հակատանկային հրթիռներ, նշանառու արձակման սարքերի 72 լրակազմ, 10 ուսումնական համալիրներ եւ դրանց 70 մարտական արկ ձեռք բերելու մասին:
ԱՄՆ գնահատմամբ՝ նախատեսվող մատակարարումները «տարածաշրջանում ուժերի ռազմական հավասարակշռությունը չեն փոխի»:
DSCA-ի մամուլի ծառայությունից հստակեցրել են, որ այս տեղեկությունը հրապարակվել է գործող օրենսդրության կատաման շրջանակում, սակայն չի վկայում գոծարքի վերջնական ձեւակերպման մասին:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին