Փորձագետների գնահատականներով՝ հրդեհի պատճառած նախնական վնասը եւ տնտեսական կորուստները կկազմեն 52-57 մլրդ դոլար: Ընկերությունն առայժմ չի հրապարակել, թե ինչ ցուցանիշներ են նկատի ունեցել հաշվարկը կատարելիս։
Պետական հրշեջ ծառայության տվյալներով՝ հրդեհների ընդհանուր մակերեսը գերազանցել է 10 հազար հեկտարը եւ շարունակում է աճել։ Հրդեհը վնասել է ավելի քան հազար շենք, մահացել է առնվազն 5 մարդ, իսկ Լոս Անջելեսի շրջանում էլեկտրաէներգիայի ավելի քան 950 հազար սպառողներ մնում են առանց էլեկտրականության։
Ինչպես նշել է Associated Press-ը, ավելի քան 70 հազար բնակիչների կարգադրվել է տարհանվել հրդեհով բռնկված տարածքներից։ Մոտ 1,5 հազար հրշեջ պայքարում է կրակի դեմ։ Տեղական իշխանություններն օգնություն են խնդրել հարեւան շրջանների հրշեջներից, եւ նրանց օգնության են ուղարկվել նաեւ Վաշինգտոն, Օրեգոն եւ Նեւադա նահանգների շտապօգնության աշխատակիցները: Սակայն երեք հրդեհներից ոչ մեկը դեռ չի հաջողվում տեղայնացնել։ Հրդեհների տարածքում պահպանվում է ցածր խոնավություն, որն ուղեկցվում է քամու ուժգին պոռթկումներով։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը տարերային աղետի ռեժիմ է հայտարարել Կալիֆոռնիայում եւ կարգադրել է դաշնային օգնություն ցուցաբերել՝ լրացնելու համար տեղական ջանքերը անտառային հրդեհներից տուժած տարածքները վերականգնելու համար:
«Նախագահի կարգադրության համաձայն՝ դաշնային ֆինանսավորումը կտրամադրվի Լոս Անջելեսի օկրուգի տուժած բնակիչներին: «Օգնությունը կարող է ներառել դրամաշնորհներ ժամանակավոր բնակարանների եւ տների վերանորոգման համար, վարկեր չապահովագրված գույքի կորուստների համար եւ այլ ծրագրեր՝ օգնելու մարդկանց եւ բիզնեսի սեփականատերերին աղետի հետեւանքները հաղթահարելու համար»,- նշվել է Սպիտակ տան հայտարարությունում:
Բայդենը նաեւ հետաձգել է գալիք այցն Իտալիա, որպեսզի կենտրոնանա օգնության ցուցաբերման վրա։


















































Հրապարակվել է Լոս Անջելեսում մեկ օրում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը
Լոս Անջելեսում պարետային ժամ է սահմանվել
Կալիֆորնիայի նահանգապետ. Լոս Անջելեսի հրդեհները կդառնան ԱՄՆ պատմության ամենասարսափելի տարերային աղետներից մեկը
Կալիֆոռնիայի անտառային հրդեհների մարման աշխատանքներին ներգրավել են բանտարկյալներին
Ամբողջությամբ հրդեհվել է դերասան Մել Գիբսոնի Մալիբուի տունը
Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Մահացել է Երևանի նախկին քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը
Շինարարական ընկերություններին ներկայացվող պահանջները խստացվել են
Իրանում վերականգնվել է ինտերնետային կապը
Էստոնիան այս տարի պլանավորում է դեսպանություն բացել Երևանում
Արտաշիսյան փողոցի բնակելի շենքի նկուղային հարկում խմելու ջրի խողովակը վնասվել և ջուրը լցվում է նկուղ
Հունվարի 27-ը Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օրն է
Պուտինը պատասխանել է Մելանյա Թրամփի նամակին
Գողություններ կատարած տղամարդիկ ձերբակալվել են․ Վաղարշապատի համայնքային ոստիկանների բացահայտումը (տե...
Թուրքիայի հետ սահմանի բացումը դրական ազդեցություն կունենա տնտեսության վրա. փոխնախարարն այցելել է Մար...