Մոլդովայում կտրուկ են արձագանքել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը
Էլեկտրաէներգիայի սակագնի զգալի բարձրացումը Մոլդովայի իշխանությունների ոչ կոմպետենտության հետևանք էր, հայտարարել է ընդդիմադիր «Պոբեդա» դաշինքից Մոլդովայի խորհրդարանի պատգամավոր Վասիլի Բոլեան իր թելեգրամյան ալիքում։
Էներգետիկայի կարգավորման ազգային գործակալությունը (ANRE) հունվարի 3-ին կայացած նիստում հաստատել է էլեկտրաէներգիայի և ջերմության նոր սակագները։
Հանրապետության կենտրոնի և հարավի համար էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացել է մինչև 4,1 լեյ մեկ կիլովատ/ժամի համար (մոտ 22 ցենտ), հյուսիսում՝ մինչև 4,68 լեյ (մոտ 25 ցենտ)։
Բարձրացել է նաև ջերմային էներգիայի արժեքը։ Մայրաքաղաքային շրջանում սակագինը 1,824-ից հասել է 2,510 լեյի՝ մեկ գիգակալորիայի դիմաց (մոտ 139 դոլար), հյուսիսում՝ 2,126 լեյ (118 դոլար), իսկ հարավում՝ 3,222 լեյ (179 դոլար)։

















































Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են