Թուրքիայում այսօր մնացել է ընդամենը 16 հայկական դպրոց՝ 3000 աշակերտով
Թուրքիայում 1920-ական թվականներին գործող, ազգային փոքրամասնություններին պատկանող 138 դպրոցից այսօր միայն 24-ն է մնացել: Թուրքական «Հյուրիյեթ» պարբերականը անդրադարձել է երկրում գործող ազգային փոքրամասնություններին պատկանող դպրոցների վիճակին և արձանագրել, որ դրանցից շատերը այսօր փակման վտանգի առաջ են:
Ըստ պարբերկանի՝ դպրոցներից շատերը, որոնք գոյատևում են միայն նվիրատվությունների հաշվին, եթե այլ ֆինանսավորում չունենան և «շահ չհետապնդող կազմակերպության» կարգավիճակ չստանան, ապա կփակվեն:
Հոդվածում ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները ներկայացրել են այս ոլորտում իրենց առջև կանգնած դժվարությունները:
Մասնավորապես հայկական Դադյան դպրոցի նախկին հիմնադիր խորհրդի անդամ Արսեն Արշըքը, ներկայացնելով Թուրքիայում գործող հայկական դպրոցների վիճակը, ասել է.
«Այսօր Թուրքիայում կա մոտ 60 հազար հայ: Եթե 1950-ական թվականների վերջերին մենք ունեինք 25 դպրոց և 9 հազար աշակերտ, ապա այսօր ունենք 16 դպրոց և 3 հազար աշակերտ: Երկրում կրթության ոլորտում կատարված փոփոխությունները բացասականորեն են ազդել նաև մեր դպրոցների վրա: Ֆիզիկայի , մեթեմատիկայի և մի քանի այլ առարկաների քննությունները կենտրոնացված են դարձրել և հետևաբար մեր աշակերտներին զրկել այս առարկանների քննությունները մայրենի լեզվով հանձնելու հնարավորությունից:»
Արսեն Արշըք ավելացրել է, որ դպրոցների միակ ֆիանսավորումը նվիրատվություններն են, որոնք հազիվհազ փակում են ծախսերը:
Աղբյուր` Ermenihaber.am


















































Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
Քիմ Քարդաշյանին ծաղրել են SKIMS-ի գովազդում չափից դուրս նիհար Սանտա Կլաուսի պատճառով
Լուկաշենկոն խոսել է նախագահի պաշտոնից հեռանալու մասին
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
Հոգեբուժական փորձաքննությունը հաստատել է, որ Լարիսա Դոլինան վաճառել է բնակարանը հոգեկան անառողջ վիճա...
ՍԱՏՄ-ն անհայտ ծագման միս է առգրավել ու ուղարկել ոչնչացման (տեսանյութ)