ՌԴ-ի և ԱՄՆ-ի փակուղային հարաբերությունները չեն վնասել ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ համագործակցությանը. Լավրով
Չնայած ՌԴ-ի և ԱՄՆ-ի խորը տարաձայնություններին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ համագործակցությունը վնաս չի կրել: Այդ մասին հայտարարել է պաշտոնական այցով Բաքվում գտնվող Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ոչ մի ձև չի ազդում: Ղարաբաղյան կարգավորումը բացառիկ է միջնորդ երկրների տեսանկյունից նրանով, որ չնայած խորը տարաձայնություններին, որոնք այժմ կուտակվել են մեր հարաբերություններում, նախևառաջ կոնգրեսի և Դեմոկրատական կուսակցության, Հանրապետական կուսակցության զգալի մասի ռուսաֆոբական քաղաքականության պատճառով… Իհարկե, շատ ոլորտներում հարաբերությունները խորը փակուղու մեջ են, բայց ղարաբաղյան կարգավորման շուրջ համագործակցությունը չի տուժել մեր երկկողմ հարաբերություններում տեղի ունեցող զարգացումների պատճառով»,- ասել է Լավրովը:
Ինչպես հաղորդում է ԱՊԱ գործակալությունը, Լավրովը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը հանդես է գալիս ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հետ ընդհանուր դիրքերից:
«Համանախագահները, դեսպանները հանդիպում են նախարարների հետ, պարբերաբար այցեր են կատարում տարածաշրջան: Ես հուսով եմ, որ անցած ամիս նախագահների միջև կայացած հանդիպումը կնպաստի հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացին»,- ասել է ՌԴ արտգործնախարարը:
Հիշեցնենք, որ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 20-21-ին Հայաստան իր այցի ընթացքում հանդիպումներ կանցկացնի Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի և արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ և կքննարկի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում