Ադրբեջանցի միլիոնատեր Թելման Իսմաիլովը հերքել է Ռուսաստանում սպանությունների կազմակերպմանն իր առնչությունը
Մոսկովյան Չերկիզյան շուկայի նախկին սեփականատեր Թելման Իսմաիլովը, ում նկատմամբ ներկայում միջազգային հետախուզում է հայտարարված, «Ռոսսիյա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ որևէ առնչություն չունի Ռուսաստանում սպանությունների կազմակերպմանը:
«Այժմ թոռներիս ասում են՝ ձեր պապը մարդասպան է, դա ո՞ւմ դուրը կգա: Ես պնդում եմ, որ կապ չունեմ դրա հետ ու կկարողանամ ապացուցել դա»,-ասել է ռուսաստանաբնակ ադրբեջանցի միլիոնատերը:
Բացի այդ, Իսմաիլովը հավելել է, որ իր «կյանքի ընթացքում որևէ հանցագործություն չի գործել»:
Հիշեցնենք, որ ՌԴ ամենահարուստ մարդկանցից մեկը համարվող ադրբեջանցի գործարար Թելման Իսմաիլովին մեղադրել են երկու մարդու սպանության կազմակերպման համար։
Մոսկվայի Բասմանի դատարանը հեռակա կարգով կալանավորել է նրան։
Իսմաիլովին ներկայացվել է երկու և ավելի անձանց սպանության կազմակերպման, ինչպես նաև զենքի ապօրինի շրջանառության մեղադրանք։ Նրա նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում։
Ավելի քան մեկ ամիս առաջ հաղորդվել էր, որ ՌԴ իրավապահ մարմինները խուզարկումներ են անցկացնում ադրբեջանցի գործարար Իսմաիլովին պատկանող 12 հասցեներում: Այդ ժամանակ lenta.ru-ին քննչական մարմիններում բարձրաստիճան աղբյուրը հայտնել էր, որ խուզարկումներն անց են կացվում երկու մարդու սպանության հետաքննության շրջանակում:
Նա հստակեցրել էր, որ խոսքը 2016 թվականի մայիսին Մերձմոսկովյան շրջանում մի քանի առևտրային համալիրների սեփականատեր Վլադիմիր Սավկինի և «Լյուբլինո-Մոտորս»-ի հիմնադիր Յուրի Բրիլյովի սպանության մասին է: Նրանց մարմինները հայտնաբերվել էին մայիսի 16-ին, Toyota Land Cruiser 200 ավտոմեքենայի սրահում:
Քննության ընթացքում ձերբակալվել էր Թելման Իսմաիլովի հարազատ եղբայրը՝ Ռաֆիկը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին