2019թ. նախագահական ընտրություններից հետո երկրում այլևս ոչինչ առաջվանը չի լինի. Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ 2019թ.-ին սպասվող նախագահական ընտրություններից հետո երկրում այլևս ոչինչ առաջվանը չի լինի, գրում է diken.com.tr կայքը:
«Աստված տա՝ կառավարման նախագահական համակարգի բարեփոխումն իրագործենք: Այլևս ոչինչ առաջվա պես չի լինի: Մենք մուտք ենք գործելու շատ տարբեր մի ժամանակահատված»,-ասել է Էրդողանը:
Էրդողանը կոչ է արել իր կողմնակիցներին առաջիկա 16 ամսվա ընթացքում տքնաջան պայքարել նաև խորհրդարանական ընտրություններում հաղթանակի համար, ինչպես նաև չզլանալ տուն առ տուն քարոզչություն իրականցնելու հարցում:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ 2019թ. սպասվող խորհրդարանական ընտրությունները բեկումնային կդառնան Թուրքիայի համար, ինչպես որ 2002թ. նոյեմբերին տեղի ունեցած ընտրությունները: Նշենք, որ հենց 2002թ. է Էրդողանի հիմնած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հաղթել ընտրություններում ու իշխանություն ստացել:
Ի դեպ՝ թուրքական SONAR մասնավոր հետազոտական կենտրոնի՝ Թուրքիայի 26 նահանգում 3.000 քաղաքացիների շրջանում անկացված հարցումների արդյունքում պարզ է դարձել, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը պատրաստ է ձայն տալ քաղաքացիների ընդամենը 38.5 տոկոսը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին