Պուտինը մտադիր է հանդիպել Ասադի հետ, սակայն ճշգրիտ ժամանակը դեռ հայտնի չէ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է հանդիպել Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ Ասադի հետ, հայտարարել է ՌԴ նախագահի միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը։ Նրա խոսքով՝ ծրագրված հանդիպման ստույգ ժամկետն անհայտ է։ Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«ՌԴ նախագահը վերջերս ուղիղ կապի ժամանակ նշեց, որ մտադիր է հանդիպել Ասադի հետ։ Բայց երբ նա կհանդիպի, ես անկեղծորեն չգիտեմ: Բայց քանի որ նա ասել է, հավանաբար նման հանդիպում կանցկացնի»,- ասել է Ուշակովը։
Ուշակովը հավելել է, որ ռուսական կողմը կապ է պահպանում Սիրիայի նոր իշխանությունների հետ։ Նրա խոսքով՝ Մոսկվան կապեր է հաստատել Դամասկոսի հետ ինչպես դիվանագիտական, այնպես էլ ռազմական առումներով։

















































Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են