Արցախի խորհրդարանը չլուծարելու ճանապարհ են գտել
«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի քաղաքական-պետական գործիչները ցանկանում են ամեն գնով պահել Արցախի պետական ինստիտուտների թեկուզ ձեւական կարգավիճակը: Չնայած Փաշինյան-Ալիեւ տանդեմն ամեն ինչ անում է, որ դրանք չգործեն, եւ անգամ «Արցախ» բառը չկիրառվի: Խոսքն ԱԺ, կառավարության, նախագահի ինստիտուտների մասին է։ Մի քանի ամիս է՝ այս նպատակով փորձագիտական խումբ է ձեւավորվել, իրավական լուծումներ են քննարկում` ինչպես անել, որ ԱԺ լիազորությունների ժամկետը լրանալուց հետո այն չլուծարվի, նախագահը պահպանի իր կարգավիճակը։
ԱԺ-ի դեպքում գտել են լուծումը` օրենքում ձեւակերպում կա. «ԱԺ լիազորությունները դադարում են հաջորդ գումարման ԱԺ առաջին նիստի ժամանակ», ուստի եկող տարվա մայիսին, երբ լրանա խորհրդարանի գումարման օրենքով սահմանված 5 տարին, հիշյալ կետին հղում անելով՝ արցախցիները կհայտարարեն, որ խորհրդարանի լիազորություններն ավարտված չեն եւ կավարտվեն այն ժամանակ, երբ հաջորդ նիստը գումարվի։ Մեզ ասացին, որ նմանատիպ մի դրույթ էլ գուցե սահմանեն նախագահի համար։ Ի դեպ, այս բոլոր մարմինները գործելու են հասարակական հիմունքներով` առանց բյուջեի եւ վարձատրության»։
Մանրամասները՝ այստեղ:

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում