Գեներալ Կիրիլովի սպանության մեջ կասկածվողին ահաբեկչության մեղադրանք է առաջադրվել
ՌԴ ԶՈւ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ուժերի ղեկավար գեներալ Իգոր Կիրիլովի սպանության մեջ կասկածվող Ուզբեկստանից եկվոր Ահմադ Կուրբանովին մեղադրանք է առաջադրվել ահաբեկչության մեջ, հայտնում է ТАСС-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմինների աղբյուրը։
«Կուրբանովին մեղադրանք է առաջադրվել ՌԴ Քրեական օրենսգրքի 105, 205 և 222 հոդվածներով (սպանություն, ահաբեկչություն, զենքի և զինամթերքի ապօրինի շրջանառություն) հոդվածներով»,-հայտնել է ТАСС-ի աղբյուրը։
Հետաքննության տվյալներով՝ դեկտեմբերի 17-ի առավոտյան Մոսկվայի Ռյազանսկի պողոտայում պայթուցիկ սարք է գործի դրվել՝ տեղադրված բնակելի շենքի մուտքի մոտ կանգնած սկուտերում։ Պայթյունի հետևանքով զոհվել են Կիրիլովը և նրա օգնականը։ ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ՌԴ ՔՕ 105-րդ, 205-րդ և 222-րդ հոդվածներով նախատեսված հանցագործությունների (սպանություն, ահաբեկչական գործողություն, զենքի և զինամթերքի ապօրինի շրջանառություն) հատկանիշներով։
Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության հասարակայնության հետ կապերի կենտրոնից հայտնել են Կիրիլովի սպանության հեղինակին ձերբակալելու մասին։ Պարզվել է, որ նա Ուզբեկստանի քաղաքացի է, որին խոստացել են 100 հազար դոլար պարգևավճար և Եվրամիության երկրներից մեկում ապրելու հնարավորություն։


















































«Զինապահ» հիմնադրամը 2025 թվականի ավարտի դրությամբ հատուցումներ է տրամադրել 5 հազար 510 շահառուի
ԱԹՍ-ների զանգվածային հարձակում Ռուսաստանում․ կրկին հարվածել են Մոսկվայի նավթավերամշակման գործարանին
Աշխատող ծնողների համար սահմանվում է «ծնողական ժամ»
Փրկարարները և ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
Մի դիմում էլ մենք ներկայացրինք. Ալեն Սիմոնյանն ու Անելյա Գուբրյանը ամուսնությունը գրանցելու դիմում ե...
Հայ դպրոցականների հերթական հաջողությունը
Ինչպիսի եղանակ է սպասվում այսօր
Ցեմենտի ներմուծումը 6 ամսով կսահմանափակվի
Գիտնականները 550 տարի անց բացահայտել են Բոտիչելլիի մուսայի մահվան գաղտնիքը
77 գլխատված մարդկանց գաղտնիքը․ հնագետները վերանայել են հին Եվրոպայի ամենասարսափելի բացահայտումներից ...