Լրագրողի դիտարկմանն այն մասին, թե ինչու՞ պետք է համայնքները տուժեն, եթե օրինակ, համայնքի ղեկավարը չի ցանկանում հրաժարվել հավելյալ ծառայողական մեքենայից։
«Իսկ դպրոցները, մանկապարտեզները, հիվանդանոցներն ինչի՞ հաշվին պետք է վերանորոգվեն։ Չէ՞ որ էդ բոլոր միջոցները կուտակվում են և արդյունավետ ծախսման պարագայում կարող ենք բոլոր ծրագրերն իրականացնել։ Պատճառահետևանքային կապն էլ պետք է շատ հստակ հասկանանք, մեր ֆունկցիաները իրականացնելու համար պետք է ռեսուրսներ ունենանք։ Պետք է հասկանանք, որ միայն խիստ կարիքի դեպքում պետք է հատկացնենք բյուջետային միջոցներ՝ անկախ նրանից, դա համայնքային, թե պետական բյուջե է։ Մենք նաև մեր համակարգում դիտարկում ենք վարչական ծախսերի օպտիմալացման տարբերակներ։ Եթե մենք որևէ բան չփոխենք մեր աշխատելաոճի մեջ, դժվար թե արդյունքների հասնենք»,–ասաց առողջապահության նախարարը։
Հարցին, թե ինչպե՞ս են, օրինակ, կազմակերպվելու փոխնախարարների գործուղումները, եթե ծառայողական մեքենաների թիվը կրճատվի, նա պատասխանեց.
«Հիմա մենք գնահատում ենք՝ մեր ֆունկցիաների իրականացման համար ինչպիսի ծառայություն է հարկավոր և ինչ հաճախականությամբ։ Բոլոր հաշվարկները կիրականացվեն և խելամիտ որոշում կկայացվի, թե ինչպես ենք մի կողմից օպտիմալացնելու ծախսը, մյուս կողմից էլ մեր ֆունկցիան կատարելու»:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ