67-ամյա Օչոան և նրա ավագ եղբայրները վիթխարի հարստություն են դիզել, երբ կոկաինը լցվել է Միացյալ Նահանգներ 1970-ականների վերջին և 1980-ականների սկզբին, և ըստ ԱՄՆ իշխանությունների՝ 1987 թվականին նրանք ներառվել են Forbes ամսագրի միլիարդատերերի ցանկում:
Մայամիում ապրելու ընթացքում Օչոան ղեկավարում էր կոկաինի կարտելի բաշխիչ կենտրոնը, որը ժամանակին ղեկավարում էր Պաբլո Էսկոբարը:
Օչոային առաջին անգամ մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ-ում 1986 թվականին Թմրամիջոցների դեմ պայքարի վարչության (DEA) իրազեկիչ Բարրի Սիլի սպանության մեջ իր ենթադրյալ դերի համար: Վերջինիս մասին պատմությունը մեծ էկրան է բարձրացել 2017 թվականին՝ Թոմ Քրուզի մասնակցությամբ «Արտադրված է Ամերիկայում» ֆիլմում:
1990 թվականին Օչոան ձերբակալվել է Կոլումբիայում՝ կառավարական ծրագրի շրջանակում, ըստ որի՝ նարկոբարոնները ենթակա չէին արտահանձնման Միացյալ Նահանգներ։ Այդ ժամանակ նա ընդգրկված էր ԱՄՆ-ի կոլումբիացի նարկոբարոնների «Տասներկու ամենաշատ փնտրվողների» ցանկում:
Օչոան կրկին ձերբակալվել և արտահանձնվել է Միացյալ Նահանգներին 2001 թվականին՝ Մայամիի մեղադրական եզրակացության առնչությամբ, որում նա և ավելի քան 40 հոգի նշվում էին որպես թմրանյութերի մաքսանենգության դավադրության մասնակիցներ: Օչոան նրանցից միակն էր, որը որոշեց կանգնել դատարանի առաջ, ինչի արդյունքում դատապարտվեց 30 տարվա ազատազրկման։
Մնացած ամբաստանյալները անհամեմատ մեղմ պատիժների արժանացան, քանի որ նրանց մեծ մասը համագործակցում էր կառավարության հետ:
ԱՄՆ դատախազի պաշտոնաթող օգնական Ռիչարդ Գրեգորին, որն Օչոային մեղադրող դատախազության խմբից էր, ասում է, որ իշխանությունները երբեք չեն կարողացել բռնագրավել Օչոա ընտանիքի ապօրինի թմրանյութերից ստացված ամբողջ շահույթը, և համոզված է, որ Օչոան մեծ ուրախությամբ տուն կվերադառնա:

















































Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են