Շոկի մեջ էի, անձամբ ուզում էի Հովիկ Աղազարյանին խեղդել. Ալեն Սիմոնյան
«Ես չեմ ուզում հիմա մանրամասների մեջ մտնեմ, բայց որքան հասկանում եմ, պարոն Աղազարյանը շփումներ է ունեցել բոլոր հնարավոր մարդկանց հետ: Դրա մասին վերջերս ենք իմացել: Երեկ մենք քննարկել ենք Աղազարյանի դուրս գալու խնդիրը, որի ընթացքում մի պահ անգամ չենք անդրադարձել ԱԺ դահլիճում տեղի ունեցածին, մանդատի հետ կապված վարչապետի խնդրանքին: Այն, ինչ ես երեկ իմացել եմ, դրանից շոկի մեջ եմ: Ամեն հնարավոր ձևով մինչև երեկ փորձել եմ պարոն Աղազարյանին պաշտպանել: Բայց երեկ ուզում էի անձամ խեղդել իրեն: Խնդիրն այն էր, որ ինքը երեկ չէր զղջում, ընդհակառակը, ավելի ագրեսիվ էր իրեն պահում, ինձ մոտ տպավորություն էր, որ ադեկվատության հետ կապված խնդիր կար»,- ասաց նա:
Սիմոնյանը նշեց, որ Աղազարյանի կողմից արած ինֆորմացիոն արտահոսքերը միայն պետությանը վնաս հասցնելու մասին չեն:
«Այն, ինչ ես տեսել եմ, ինչ-որ պահի սկսել եմ չընկալել, չեմ կարողացել մինչև վերջ կարդալ»,- ասաց Սիմոնյանը:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Հանրությանը մոլորեցնելու նպատակ ունեցող ապատեղեկատվություն
Իրանական պատվիրակությունը Դոհայում բանակցություններ է վարել Կատարի միջնորդների հետ