Նիկոլ, ստում ես, կեղծում և խեղաթյուրում ես անցյալը, ներկան. Մետաքսե Հակոբյանը՝ Փաշինյանին
Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ գրել է․
«Նիկո’լ ստում ես, կեղծում և խեղաթյուրում ես անցյալը, ներկան և ընդհանրապես իրականությունը։ Դու իշխանության ես, քանզի ներկայիս Հայաստանի Հանրապետության, որպես պետության նպատակները, իղձերն ու երազանքները ձևակերպված են մեկ նախադասությամբ. «Նիկոլը պիտի պահի իշխանությունը»։ ՀՀ-ն այլևս բռնատիրական երկիր է, բոլոր կարմիր գծերը հատված են, այստեղ իշխանությունները հետապնդում են այլակարծության համար, հայհոյում ու բռնության կոչեր են անում ժողովրդի արդեն իսկ մեծ հատվածի նկատմամբ, պայթուցիկներ են նետում, ովքեր հակառակ են իրենց…ովքեր փաստարկված հիմնավորում են. մեր փրկության, Արցախ ու Հայաստան ունենալու հույսը այս ու նման իշխանությունների չլինելն է։
Իսկ Արցախի Հանրապետությունը թեկուզ և չճանաչված, սակայն բոլոր առումներով կայացած էր, քան ճանաչված ադրբեջանը։ Արցախի Հանրապետությունը միայն պաշտպանության կարիք ուներ, ինչը կար «նախկինների» օրոք։
Եվ վերջում, եթե դեռ դու Հայաստանի Հանրապետության վարչապետ ես, դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը դեռ չի հաջողել…
Դու չէ, սակայն մենք ենք ունենալու, մենք ենք ապրելու ուժեղ ու անվտանգ Հայաստանում և հայկական Արցախում…»։

















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Եվրահանձնաժողովն իր աջակցությունն է հայտնել Լեհաստանի վարչապետին
Անցում զենքի պարզ մատակարարումից դեպի ավելի խորը ռազմատեխնիկական փոխգործակցություն
Օլեշկիից տարհանված ուկրաինացիները Ուկրաինայում են
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում